Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաեւ Սյունյաց աշխարհի մտավորականության ներկայացուցիչ, Արցախյան պատերազմի քաջարի զինվոր Վարդան Գեւորգյանը

20.11.2018 13:00
2314

Այդ մասին իմանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Վարդան Գեւորգյանը մասնավորապես նշում է. «ՍԻՐԵԼԻ՛ հայրենակիցներ,

Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սիրելի՛ բնակիչներ,

Զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների սիրելի՛ անդամներ,

Սիրելի՛ մարտական ընկերներ,

Իմ շատ սիրելի ու հարազատ քաջարանցիներ,

Հանրապետություն եւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունների կողմից ստորագրված Հուշագրի արդյունքում ձեւավորված ՄԵՆՔ դաշինքին տվել եմ իմ համաձայնությունը և առաջադրվել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու` ռեյտինգային ընտրակարգով, իմ հարազատ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

Առաջադրվել եմ իմ երկիրը, իմ սիրելի երկրամասը՝ Վայոց Ձորն ու Սյունիքն ավելի զարգացած ու ծաղկուն տեսնելու մեծ ցանկությունից դրդված: Պատրաստ եմ՝ իմ ամբողջ ներուժն ու երկարամյա փորձը, Արցախյան ազատամարտում ձեռք բերած հրամանատարի հմտությունները ծառայեցնել այդ նվիրական գործին՝ այս անգամ խորհրդարանական գործունեությամբ:

Այս ամենը հնարավոր կլինի իրագործել միայն այն դեպքում, երբ ՄԵՆՔ դաշինքն ու ես, որպես պատգամավորի թեկնածու, ստանանք ձեր աջակցությունը՝ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունում:

Ես այն պատգամավորն եմ լինելու, ով խնդիրները լուծելիս առաջնորդվելու է բացառիկ անաչառության սկզբունքով, ձեր պատգամներն ու ցանկացածիդ հուզող հարցերը բարձրաձայնվելու են ու ստանալու են իրենց լուծումը:

Առաջնորդվելով ՄԵՆՔ-ի ամբողջական գիտակցումով,վստահ եմ՝ Արամ Զավենի Սարգսյան ազնիվ, պարկեշտ, խոհեմ ու մոդեռն քաղաքական գործչի ու փորձառու Խաչատուր Քոքոբելյանի առաջնորդությամբ, ՄԵՆՔ -ը կդառնա այն քաղաքական անսամբլը, համույթը, որը մաս կկազմի համաժողովրդական  թավշյա, ոչ բռնի հեղափոխության արգասիք քաղաքական ուժերին, իմա՝ ժողովրդի կողմից ստացած քվեների արդյունքում ՄԵՆՔ-ը ներկայացված կլինի ապագա Ազգային Ժողովում:

Վստահ եմ, դեկտեմբերի 9-ից հետո ՄԵՆՔ քայլելու ենք նոր ճանապարհով,որի հաջողությունը կախված է մեր ամենօրյա հետևողական ու սրտացավ աշխատանքից:

Հիշենք, որ մենք ենք մեր որոշումների պատասխանատուն ու մեր ընտրության տերը:

ՄԵՆՔ միասին ենք կերտելու մեր ապագան, քանի որ ՄԵՆՔ ուժեղ ենք միասին:

Բոլոր քաղաքական ուժերից,վարկանիշային թեկնածուներից  ակընկալում եմ արդար ու ազնիվ ընտրապայքար, խոհեմություն ու հանդուրժողականություն:

Դեկտեմբերի 9-ից հետո կյանքը չի ավարտվում...

ԵՍ ու ԴՈՒ ՝ ՄԵՆՔ ենք:

Սիրով՝ ՄԵՆՔ դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու՝ Վարդան Շմավոնի Գեւորգյան»:

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22