Տղաները մեկնում են ծառայության

29.06.2022 16:45
4885

Հունիսի 29-ին մարզկենտրոն Կապանում զինակոչիկների հերթական խումբը մեկնեց պարտադիր զինվորական ծառայության: Զորակոչին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Վահե Աղալարյանը, ստորաբաժանման զինակոչի բաժանմունքի պետ Սմբատ Դադոյանը, զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, զինակոչիկների հարազատներ և մտերիմներ:

Այս անգամ հայրենիքի ապագա պաշտպանները բանակ մեկնեցին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, որտեղ նրանց հայրենիքին անմնացորդ ծառայելու պատվիրաններ հղեց Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը. «Իրար վերաբերվեք այնպես, ինչպես հարազատ եղբորդ կվերաբերվես, եթե իրար հետ խաղաղությամբ ու սիրով լինեք, ոչ մի թշնամի ձեզ ծնկի չի բերի, մեր սահմանները միայն հայրենիքին նվիրված զինվորները կարող են պաշտպանել: Հպարտություն է տեսնել, թե ինչ բարձր տրամադրությամբ եք մեկնում հայրենիքը պաշտպանելու»:

Աստծո օրհնությունը ստանալուց և հարազատներին ու մտերիմներին հրաժեշտ տալուց հետո բարեմաղթանքի տարափի տակ զինակոչիկները մեկնեցին հանրապետական հավաքակայան:

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց գնդապետ Վահե Աղալարյանը, ամառային զորակոչն ավարտվելու է հուլիսի 30-ին:

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12