«Տղաս խնդրել է՝ խանութի պարտքը մարեմ»․ Շիկահողից գերեվարված զինվորի ծնողները նամակ են ստացել

12.07.2023 10:34
1438

«Նամակ, նկար հետաքրքիր չի, թող տղուս հետ բերեն»․ Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողներից Հարություն Հովագիմյանի ծնողները այսօր առաջին անգամ նամակ են ստացել Ադրբեջանում բանտարկված որդուց, ում ձայնը մեկուկես ամիս է, չեն լսել, մի գիր անգամ չեն ստացել։ Հայրը՝ Յուրան ասաց, որ առավոտյան Կարմիր խաչից բերեցին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հաստատեց՝ հունիսի վերջին և հուլիսի առաջին օրերին կազմակերպության աշխատակիցները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, ոմանք հնարավորություն են ունեցել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 35 հայ ռազմագերի է պահվում։

«Որոշակի թվով անձանց դեպքում դրանք հեռախոսազանգեր էին, ինչպես նաև Կարմիր խաչի նամակներ և նախապես տեսագրված ուղերձներ, իսկ վերջին շրջանում երկու հայերին, որոնք ձերբակալվել են մայիս ամսին, իրենց դեպքում կիրառվել են Կարմիր խաչի նամակներ», - ասաց Ամատունին։

Պայմանագրային Հարություն Հովագիմյանն ու ժամկետային զինծառայող Կարեն Ղազարյանը, ըստ հայկական կողմի, մայիսի 26-ին Շիկահողի դիրքեր տանող ճանապարհից էին առևանգվել, նրանք հաց, ջուր էին տարել դիրքեր ու վերադառնում էին: Սումգայիթի դատարանը, մինչդեռ, 4 օր առաջ հայ զինծառայողներին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու և դիվերսիոն փորձի համար։

«Հուլիսի 4-ին իրա ծնունդն էր, հուլիսի 7-ին իմ ծնունդն էր, հուլիսի 19-ին էլ աղջկաս ծնունդն ա, իմ ծննդյան օրն իրան դատեցին՝ 11 տարի 6 ամիս», - ասաց հայրը։

Նամակից շատ մանրամասներ չէին ցանկանում պատմել։ Կարճ, կոնկրետ՝ «լավ եմ, կգամ»։ Հայրը միայն մի դրվագ առանձացրեց, շատ էր ազդվել. որդին գրել է, թե խանութներից մեկին փող է պարտք՝ 15 հազար դրամ, խնդրել է, որ մարեն. - «Նամակում գրած էր, որ ինչ-որ մի խանութի պարտք ա, առևտուր ա արել, տարել սալդատներին, բայց տեղ չի հասել։ Տարա, պարտքը տվեցի, խանութի տերն ասում է՝ «այ բալա, էդ ապրանքը տեղ չի հասել, ես ո՞նց փողը վերցնեմ», բայց տղես ասել ա, որ փողը տվեք, տարա տվի»։

Հունիսի 10-ին տղան պետք է նշանվեր, պատմում է Յուրա Հովագիմյանը ու հույսով սպասում, որ հարսանիքը շատ չի ուշանա. - «Ամեն ինչ պատրաստ էր, պիտի գնայինք, հարսին վերցնեինք բերեինք»։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին էր դեռ դիմել ՄԻԵԴ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե Ադրբեջանը այժմ կփորձի այստեղ բանտարկված իր երկու զինծառայողներին՝ սահմանն ապօրինի հատած Բագիրովին ու սպանության համար դատապարտված Ախունդովին երկու հայ զինծառայողների հետ փոխանակել:

Պաշտոնական տեղեկություն այս մասին չկա, Հարությունի ծնողներն այս մասին ոչինչ չգիտեն։ Լսել են, որ վարչապետը շաբաթավերջին Քաջարան է գնալու, ասում են՝ պիտի փորձեն նրանից պատասխաններ ստանալ։ Էլ չեն կարող սպասել;

«Անպայման եմ գնալու, ես դեմ-դիմաց կանգնեմ ասեմ», - ասաց Հովագիմյանի հայրը։

https://www.azatutyun.am/

Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

09.09.2026 23:24

Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին

09.09.2026 21:11

Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են․ թասի՛բ ունեցեք և տե՛ր կանգնեք․ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

09.09.2026 18:59

Ձերբակալվել է Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ

09.09.2026 17:35

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

09.09.2026 16:25

ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը

09.09.2026 16:20

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

09.09.2026 15:54

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

09.09.2026 12:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

09.09.2026 12:27

Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»

09.09.2026 12:23

8 сентября 1941 года началась блокада Ленинграда — одно из самых страшных и трагических событий не только Великой Отечественной, но и всей Второй мировой войны

09.09.2026 11:32

40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում

09.09.2026 11:25