ՏՄՊՊՀ-ն մատնեց Նիկոլ Փաշինյանին

23.01.2021 10:33
3816

ՏՄՊՊՀ-ն այսօր հրապարակել էր Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտին նվիրված առաջին ծավալուն ուսումնասիրության արդյունքները, որոնք բավական ուշագրավ հետևությունների տեղիք են տալիս:

ՏՄՊՊՀ-ի՝ Փաշինյանին «փուռը տվող» զեկույցում նշվում էր, որ հանքերի սեփականատարերը շարունակում են իրենց ակտիվները գրանցած պահել օֆշորներում, բացի այդ՝ կան օրենսդրական բացեր, որոնք հնարավոր չեն դարձնում հանքերի իրական սեփականատերերի ճշգրտումը: Ինչպես հիշում ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսների ընթացքում պարբերաբար սպառնում էր՝ մինչև վերջին օֆշորի տիրոջը գտնել և հետ բերել:

Նա նաև հրահանգ էր տվել իրավապահ մարմիններին, համապատասխան գերատեսչություններին հետաքննություն սկսել և վեր հանել վերջիններիս, թերևս՝ հետ բերելու նպատակով: Սպառնալը՝ սպառնալ, սակայն ՏՄՊՊՀ այսօրվա զեկույցը գալիս է փաստելու, որ Փաշինյանի այդ հրահանգը կամ անտեսվել է և չի կատարվել,  կամ վարչապետի նման հայտարարությունները պոպուլիզմի հերթական դրսևորումներն էին , իսկ ինքը` Փաշինյանն, օֆշորի տերերի հետ հաջողացրել է լեզու գտնել և ստվերային համագործակցություն հաստատել: Իզուր չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունն արեց հնարավորն ու անհնարինը, որպեսզի հասարակությունը չիմանա՝ ովքեր են հանքերի իրական սեփականատերերը:

 lurer.com

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40