Տնօրենների փոփոխություններ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

08.10.2025 15:27
597

Հոկտեմբերի 7-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակազմը մեծարանքով և երախտիքի խոսքերով վաստակած հանգստի են ճանապարհել հաստատության տնօրեն Բելլա Կոստանյանին։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է տիկին Կոստանյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ և իր խոսքում բարձր գնահատանքի արժանացրել նրա անձը, երկար տարիների հետևողական ու նվիրված աշխատանքը, ունեցած նշանակալի ներդրումը՝ նախադպրոցական կրթության համակարգի զարգացման, սերունդների կրթության ու դաստիարակության և մասնավորապես թիվ 6 ՆՈՒՀ-ի կայացման գործում։

Տիկին Կոստանյանը ևս շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին՝ շուրջ 44 տարվա աշխատանքային գործունեությունը գնահատելու համար, իսկ իր աշխատակազմին հորդորել է պահել հաստատությունում սահմանված բարձր նշաձողը և շարունակել տարիների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները։

Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Անահիտ Ստեփանյանը։ Թիվ 13 ՆՈՒՀ-ի տնօրենի պարտականությունները ստանձնել է Լիլիկ Սարգսյանը, իսկ թիվ 12 ՆՈՒՀ-ի ղեկավարումը վստահվել է Նելլի Պետրոսյանին, ով մինչ այս աշխատել է թիվ 7 ՆՈՒՀ-ում՝ որպես ուսումնական գծով տեղակալ։

Գևորգ Փարսյանը շնորհավորել է նաև նորանշանակ պաշտոնակատարներին, նրանց մաղթել արդյունավետ գործունեություն և հույս հայտնել, որ նրանք իրենց փորձով ու պատասխանատվության բարձր զգացումով կնպաստեն նախադպրոցական կրթության որակի շարունակական բարձրացմանը։

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40