Տոնական օրվա առթիվ

30.08.2014 12:12
4383

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ

Սիրելի՛ քաջարանցիներ, այսօր մենք ունենք անկախ երկիր, որ օրեցօր զարգանում ու առաջընթաց է ապրում: Ճիշտ է՝ այդ ճանապարհին մենք դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց տեսնելով Քաջարանում տիրող բարձր ու ոգեւորող տրամադրությունը՝ մենք եւս համակվում ենք ուրախությամբ: Այս յուրօրինակ տրամադրությունը, հիրավի, ամբողջացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի համբավը տարածվել է Հայաստանի սահմաններից դուրս: Օրեցօր բարգավաճող հանքարդյունաբերական հսկան Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ է բացել եւ հաստատուն քայլերով առաջ է շարժվում:

Քաջարանն անմասն չմնաց Արցախյան ազատամարտում եւ իր ներդրումն ունեցավ մեր պետականության վերականգնման ու ամրապնդման գործում:

Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում կամք, արիություն եւ ազգանպաստ գործունեություն:

Ծնունդդ շնորհավոր, Քաջարա՛ն…


 

ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆ
ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ

Քաջարանցիներին շնոհավորում եմ քաղաքի 56-ամյակի կապակցությամբ: Նշեմ, որ սա ոչ միայն Քաջարան քաղաքի տոնն է, այլեւ ամբողջ Սիսական երկրի տոնը, որովհետեւ յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր օրրան եթե ունի օր, տարեդարձ, ուրեմն այնտեղ կյանք կա, որն իր բնականոն հունի մեջ է: Եթե կա տոնակատարություն, եթե մարդիկ ուրախ են, եւ ժողովուրդը հուզվում է ուրախությունից (ինչպես տեսնում եմ), ուրեմն քաղաքը կենսունակ է եւ հաստատուն առաջընթացի մեջ:

Մաղթում եմ Քաջարան քաղաքին էլ ավելի առաջընթաց, քաջարանցիներին` ուրախ եւ երկար տարիների կյանք, որպեսզի կարողանան ապահովել քաղաքի երթը` գալիքին միտված, որպեսզի մեր երկրին պիտանի սերունդ դաստիարակեն:

Թող բարեկեցությունը, բեղմնավոր աշխատանքը թեւածեն այստեղ` հանուն մեր երկրի հետագա զարգացման ու բարեկեցիկ ապագայի:


 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ
ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր

Գտնվելով մեր հանրապետության հարգարժան եւ սիրելի քաղաքներից մեկում` Քաջարանում, որտեղ ոչ միայն մարդկային կյանքն է եռում, այլեւ աշխատանքը, մենք նույնպես համակվում ենք տոնական տրամադրությամբ: Քաջարանն արդյունաբերական այնպիսի կենտրոն է, որ կարողանում է ոչ միայն իր առաջընթացն ապահովել, այլեւ աջակցել հանրապետության այլ համայնքների:

ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման զինվորները մասնակցում են քաղաքի 56-ամյակի տոնակատարությանը, եւ ուրախ եմ, որ կիսում ենք մեր ժողովրդի տոնական հաճելի տրամադրությունը: Պետք է հպարտանալ, որ բազում հարցերում մեր սիրելի քաղաքը կանգնած է հայոց ազգային բանակի թիկունքում:

Մաղթում եմ քաջարանցիներին կորով, արիություն, խաղաղություն, որ կարողանան ստեղծագործ աշխատանքով զարգացնել իրենց բնօրրանը:


 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԶՊՄԿ» ՓԲԸ շինարարության գծով տնօրենի տեղակալ

Քաղաքի ծննդյան օրն ի տարբերություն տոնական մյուս օրերի զանգվածային բնույթ է կրում, որովհետեւ յուրաքանչյուրիս հոգուց բխող ուրախությունն արտացոլող տոն է: Սա վաստակած տոն է, քանզի Քաջարանը հիմնվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի շնորհիվ: Երբ ամեն տարի նշում ենք այս տոնը, ապա Քաջարանը դրանից ոչ թե ծերանում է, այլ երիտասարդանում` նախեւառաջ իր ապրելակերպով, իր գործունեությամբ, իր ունեցած դիրքով: Կոմբինատի վաստակաշատ կոլեկտիվը հպարտություն է ապրում, որ կարողանում է ապահովել մեր տնտեսական, ֆինանսական խնդիրների լուծումը: Կոմբինատի նորանշանակ ղեկավարությունը ճիշտ է սկսել իր գործունեությունը, ուրախալի է, որ նոր ղեկավարները փորձառու կադրերին տեղ են տալիս: Իսկ հասարակական կարծիքի հանդեպ ունեցած մեծ ուշադրությունը վկայում է, որ նրանք հաջողությունների գրավականը տեսնում են հանրության հետ սերտ համագործակցության մեջ:


 

ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաջարանի N 2 միջն. դպրոցի տնօրենի պաշտոնակատար

Հայաստանի մի շարք քաղաքներից Քաջարանը տարբերվում է աշխատանք ունենալով. Աստծո կամոք այստեղ մարդիկ աշխատանք ունեն: Քաջարանը, որ հիմնադրվել է շրջակայքի վեց գյուղի հիման վրա, շատ արագ իր ծաղկումն ապրեց, աստիճանաբար բարգավաճեց` դառնալով հանրապետության արդյունաբերական կենտրոն: 1990-ական թվականների սկզբին` խավարի տարիներին, քաղաքը մթնեց, որովհետեւ նրա զավակները հաղթանակ էին կերտում ռազմի դաշտում: Աշխատանքը դադարեցվեց, բայց հետո արագ վերականգնվեց` ստանալով լայն թափ:

56-ամյակն էլ խիստ պայմանական է. ՀՍՍՌ ղեկավարության որոշմամբ 1958թ. օգոստոսի 21-ի այս օրը քաղաքի կարգավիճակ է ստացել Քաջարանը, եւ այդ օրը տոնախմբությամբ հիշելը, կարծեք, ավանդույթ է դարձել: Բոլորս հպարտանում եւ ուրախանում ենք, որ գոնե տարվա 365 օրերից մեկ օրը հնարավորություն ունենք կատարված աշխատանքն արժեւորել եւ ամփոփել:


 

ԶՈՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Քաջարանի N1 միջն. դպրոցի դասվար

Տոն է բոլորիս հոգիներում: Տոնական տրամադրության մի կարեւոր մասնիկն էլ երեխաներն են, ովքեր ամեն ջանք գործադրում են իրենց քաղաքի տոնն ավելի գեղեցկացնելու համար: Քաջարանցին իր ողջ գոյության ընթացքում աշխատել է, արարել եւ քաղաք կառուցել, որն այսօր ունի 56 տարվա պատմություն: Ցանկանում եմ, որ տարիներով ստեղծված լավագույն ավանդույթները, մարդկային բարձր նկարագիրը հաստատուն պահվեն: Թող Քաջարանը ծաղկի, հանրահայտ դառնա ամբողջ աշխարհում, աջակցի բոլորին: Թող Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ներուժն այնքան ընդլայնվի, որ մեր հայ ժողովուրդը, բոլորս միասին ապրենք բարեկեցիկ ու ապահով:

 


 

ՍՏԵՓԱՆՈՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քաջարանի պատվավոր քաղաքացի, աշխատանքի վետերան

Իմ 90 տարվա կյանքն անց եմ կացրել Քաջարան քաղաքում եւ ուրախ եմ, որ քաղաքը հասել է այսպիսի հաջողության: Քաղաքի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մեր ժողովրդի ապրելակերպին: Փառք Աստծո, լավ ղեկավարներ ունենք այսօր: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատում են մեր ժողովրդի աշխատանքը, ոգեւորում եւ ուրախացնում մարդկանց: Քաջարանցիներին մաղթում եմ երկար տարիների առողջ կյանք: Թող մեր քաղաքի բնակիչների կենցաղն ավելի բարելավվի, որ կարողանան երեխաներին հասցնել իրենց նպատակին, որ սերունդների ստեղծածը բազմապատկեն:

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37