Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: