Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

01.03.2024 17:19
772

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում իրատեսական է, բոլոր տարրերը սեղանին են։ Դա քաղաքական կամքի հարց է և կապված է փոխզիջումների հետ։ 

Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եկել է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը ՝ փոխզիջման գնալով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, բնականաբար, կստորագրվի երկու երկրների միջև, և դրսից ցանկացած միջնորդ կարող է պարզապես աջակցել այդ հարցին։ Դա այն գործն է, որը մենք փորձում ենք անել:

Ես համաձայն եմ, որ այս հարցը երկու կողմերի միջև է, բայց նաև հավատում եմ, որ արտաքին գործընկերները կարող են լինել կողմ, որը կարող է աջակցություն ցուցաբերել»,- ասաց Կլաարը։

Կլաարն ընդգծեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելը շատ կարևոր է, քանի որ դա կապահովի հիմք ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճման համար:

«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ուստի Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում ենք իրավիճակի հանգուցալուծման տարբեր տարբերակներ։ Խաղաղությունը ենթադրում է ոչ թե պատերազմի բացակայություն, այլ պահանջում է համապարփակ կարգավորում, որը պետք է ընկալվի բոլոր կողմերի կողմից»,- եզրափակեց Կլաարը։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21