«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

04.04.2026 11:05
454

«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս մասին ասել է 24News-ին տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«TRIPP-ի իրականացման հեռանկարներն այժմ մի փոքր անհասկանալի են»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմը նույնպես ասում էր, որ ամերիկյան վարչակազմը մի փոքր այլ առաջնահերթություններ ունի։

Կոպիրկինի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կանդրադառնա տնտեսական ցուցանիշների, ներդրումների անվտանգության վրա, և այս նախագծի համատեքստում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ամեն դեպքում Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը կնպաստի հաղորդակցությունների իրական ապաշրջափակմանը։ Դեսպանը նշել է` կան նաև կարևոր դետալներ, օրինակ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը, և իրավիճակը պետք է ամբողջության մեջ դիտարկել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40