Թրամփը Ուկրաինայում կրակն անհապաղ դադարեցնելու և բանակցելու կոչ է անում

08.12.2024 15:46
584

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման և բանակցություններ սկսելու կոչ է անում: Այդ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել իր Truth Social սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Դամասկոսի անկումը:

«Ասադն այլևս չկա: Նա փախուստի դիմեց իր երկրից: Նրա պաշտպան Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, այլևս հետաքրքրված չէ նրա պաշտպանությամբ», - ընդգծում է ԱՄՆ ընտրված նախագահը:

Թրամփի պնդմամբ՝ Ռուսաստանը Սիրիայի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է Ուկրաինայում պատերազմի պատճառով, որում, ըստ նրա, շուրջ 600 հազար ռուսաստանցի զինվոր վիրավորվել է կամ զոհվել:

Թրամփը վստահեցնում է, որ Զելենսկին կցանկանար Ռուսաստանի հետ «գործարք» կնքել՝ «այս խելահեղությունը» դադարեցնելու համար: Միացյալ Նահանգների ընտրված նախագահը ուկրաինական կողմի կորուստները պատերազմում գնահատել է «400 հազար զինվոր»:

«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները: Անչափ շատ կյանքեր են անօգուտ կորսվել, չափազանց շատ ընտանիքներ են կործանվել: Եվ եթե այսպես շարունակվի, դա կարող է վերաճել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ ինչ-որ բանի: Ես լավ գիտեմ Վլադիմիրին: Այժմ նրա գործելու ժամանակն է: Չինաստանը կարող է օգնել: Աշխարհը սպասում է», - ընդգծել է ԱՄՆ ընտրված նախագահը:

Նախօրեին Դոնալդ Թրամփը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40