Ռուսական բազայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում

23.06.2023 16:48
706

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ևբանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը և ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել:

Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

ՄիԳ-29-ի օդաչուները մշակել են բանակային ավիացիայի օդային քողարկումը լեռնային կիրճերում թռիչքների ժամանակ, ինչպես նաև բարդ ու բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել:

«Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները վերատեղակայվել են միավորման պահեստային օդանավակայանում։ Թռիչքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ առաջադրանքների կատարման ժամանակ անձնակազմի գործողությունների ներդաշնակությունը մարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 40 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ:

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22