Փաշինյան – Սարգսյան. նոր ու հին ֆորմատներ

22.06.2018 12:59
1264

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի, թե արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի գիտությամբ է գտնվում արտերկրում աշխատանքային այցով՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, հղում էր արել Սահմանադրությանը: Դրանով սահմանված է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակվում եւ իրականացվում է վարչապետի գլխավորությամբ, եւ նախագահը դրանով կարող է զբաղվել վարչապետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Խոսնակը հորդորել էր այդպես դիտարկել Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը արտերկիր: Այստեղ ավելի հետաքրքիր է, թե ինչո՞ւ եւ ո՞ւմ մոտ էր առաջացել այդ հարցը, ի՞նչ առիթով: Արդյո՞ք գրեթե նույն օրը մամուլի այն հրապարակման առիթով, որով արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին վերագրվում էր սաբոտաժ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ:

Ըստ այդ հրապարակման՝ Մնացականյանը աշխույժ չէ Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր Հայաստանն արտերկրին ներկայացնելու հարցում, Ադրբեջանի համեմատ հայկական հեղափոխության արդյունքի առավելությունը ներկայացնելու հարցում: Հետաքրքիրն այն էր, որ Մնացականյանը դիտարկվում էր որպես Արմեն Սարգսյանի կադր, որը հենց դրա շնորհիվ է հայտնվել կառավարությունում: Այլ կերպ ասած՝ անուղղակի, սակայն թափանցիկ ակնարկով սաբոտաժը վերագրվում էր իրականում Արմեն Սարգսյանին: Այն, որ առաջացել է նրա այցի մասին վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանման անհրաժեշտություն, հուշում է, որ «սաբոտաժի» մասին մամուլի հրապարակմանը կամ գուցե դրանում արտացոլված միտումին իշխանությունը վերաբերվել է լուրջ: Միտումը առնվազն մի դիտանկյունից բավական հստակ է՝ Նիկոլ Փաշինյան – Արմեն Սարգսյան լուռ դիմակայության ազդարարում արտաքին քաղաքականության, իսկ գուցե ընդհանրապես պետական իշխանության շրջանակում:

Վարչապետի խոսնակը փաստացի հայտարարել է, որ չկա այդպիսի կոնֆլիկտ եւ դա բացառվում է հենց Սահմանադրությամբ: Անշուշտ, կոնֆլիկտի կամ դիմակայության դեպքում հազիվ թե որեւէ մեկը խոստովաներ դրա մասին, այդուհանդերձ, դա ինքնաբերաբար չի կարող նշանակել, որ այն կա, պարզապես քողարկվում է: Մյուս կողմից, իհարկե, զուտ իշխանության բնույթից եւ տրամաբանությունից ելնելով՝ միանգամայն բնական է, որ կա երկու տարբեր կենտրոնների շահերի բախում: Խոսքը ներքին իշխանական կենտրոնների մասին է, թեեւ իհարկե կարող է լինել հարց, թե արդյոք այստեղ կարո՞ղ է արտացոլվել նաեւ արտաքին քաղաքական կենտրոնների շահերի բախում՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանն Արմեն Սարգսյանին ընկալում է արեւմտամետ, եւ Սարգսյանը պարբերաբար փորձում է ցրել այդ կասկածը: Մյուս կողմից նկատելի է, որ Ռուսաստանի կասկածը ցրելու ջանքով է աչքի ընկնում նաեւ Նիկոլ Փաշինյանը, թեեւ այս դեպքում թերեւս ակնառու է, որ Մոսկվան ավելի թերահավատ է Արմեն Սարգսյանի դեպքում եւ նրան է ավելի հաճախ «տանջում» այդ հարցով: Թե՞ այդուհանդերձ չափազանցություն է խոսել արտաքին կենտրոնների մակարդակով որոշակի դիմակայության միտման մասին եւ գուցե ընդհանրապես դիմակայության միտման մասին:

Ավելի շուտ հնարավոր է գուցե ներքին երրորդ կողմի փորձ՝ առաջացնել այդ դիմակայությունը նոր իշխանությանը տեղեկատվական դաշտում հարվածների բազմաբնույթ այլ փորձերի շարքում: Հարցն այստեղ իհարկե ունի երկու ասպեկտ: Նախ՝ անշուշտ անհերքելի է, որ ժամանակի ընթացքում Փաշինյան – Սարգսյան շահերի բախումը, մեծ հաշվով, անխուսափելի է: Միաժամանակ դա միանգամայն նորմալ է խորհրդարանական կառավարման համակարգում, որը, ըստ էության, հակակշիռների համակարգ է, եւ դրանում է էֆեկտը: Արտաքին վեկտորների խնդիրն այստեղ չի լինի էական, քանի որ թե՛ Փաշինյանը, թե՛ Սարգսյանը, անշուշտ, լավ են պատկերացնում, եւ արտաքին կենտրոններն էլ թե՛ նրանց մասով, թե՛ ընդհանրապես լավ են հասկանում, որ Հայաստանի համար տեսանելի ապագայում արտաքին վեկտորի փոփոխության հարցը փակ է անվտանգության հարցի ազդեցության օբյեկտիվ կշռի պատճառով: Այլ հարց է, որ ներքին քաղաքականության մեջ մրցակցության, փոխզսպման գործում նրանք կարող են օգտագործել արտաքին բաղադրիչներ: Ի վերջո, արդեն իսկ երկու կողմը թեթեւ փոխհրաձգություն ունեցել են Սահմանադրության լիազորությունների մասով, թե ինչպես բաշխել դրանք նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի միջեւ՝ գերվարչապետությունը չեզոքացնելու համար:

Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է իշխանությունը բաշխվի հավասարաչափ, իսկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իհարկե պետք է վարչապետի լիազորությունը նվազեցվի, սակայն իշխանությունը հավասար բաշխվել չի կարող, քանի որ պետք է լինի, ի վերջո, գլխավոր պատասխանատու: Կա՞ այստեղ կոնֆլիկտ, թե՞ պարզապես բառերն են թողնում այդպիսի տպավորություն, իսկ էության շուրջ կողմերը համակարծիք են: Առայժմ նրանք չեն ծավալվել այդ թեմայով ավելի ըմբռնելի լինելու համար: Բայց ակնառու է, որ այսպես ասած դիմակայության ներուժ կա, եւ կայծերը կարող են անել իրենց գործը: Կրկնենք, որ եթե խոսքը բնականոն քաղաքական մրցակցության մասին է, ապա այստեղ դա նույնիսկ անհրաժեշտություն է խորհրդարանական հակակշիռների աշխատանքի համար: Միեւնույն ժամանակ, ավելի վերեւում հիշատակված առկա իրավիճակի երկրորդ ասպեկտն այն է, որ, անկախ ամեն ինչից, առայժմ այդ կայծերը պետք չեն թե՛ Փաշինյանին, թե՛ Սարգսյանին: Նրանք դեռեւս ունեն ու, թերեւս, դեռ երկար ժամանակ կունենան ընդհանուր շատ խնդիրներ ու «թշնամիներ», այդ թվում՝ արտաքին դաշտում լուծում պահանջող: Բոլոր դեպքերում, Փաշինյան – Սարգսյան մրցակցությունը, ըստ էության, քաղաքականապես նոր Հայաստանի ֆորմատ է, իսկ մինչ այդ նրանք երկուստեք ունեն «հին Հայաստանի» քաղաքական ֆորմատը պատմություն դարձնելու խնդիր:

1in.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08