TRIPP-ն արժեքավոր է ոչ թե իր չափերի, այլ կենսականորեն կարևոր դիրքի պատճառով․ The National Interest

02.04.2026 16:25
385

«Նախիջևանի միջանցքը» (ձևակերպումը՝ հոդվածագրի), որն անցնում է Հայաստանով, կարող է դառնալ ԱՄՆ-ի տնտեսական զարկերակը դեպի Ասիա, և Ամերիկայի հակառակորդները դա նկատում են․գրում է The National Interest-ը։

Ըստ հոդվածի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մեջ «թաղված 43 կմ-ոց միջանցքը» կարող է լինել ամենահետևանքային ենթակառուցվածքը։

TRIPP-ն արժեքավոր է ոչ թե իր չափերի, այլ կենսականորեն կարևոր դիրքի պատճառով։ Ինչպես գրում է հոդվածագիրը, միջանցքը թույլ կտա բեռնափոխադրում իրականացնել Ասիայից Եվրոպա՝ շրջանցելով և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը՝ Արևմուտքին հասանելիություն տալով Կենտրոնական Ասիայի ռազմավարական հանքանյութերին և հազվագյուտ հողերին՝ առանց դրանց նախ Չինաստանի միջով անցնելու անհրաժեշտության։

Հորմուզի նեղուցի ճգնաժամն ընդգծում է նման անցուղու կարևորությունն իրական ժամանակում։

Ռուսաստանն ունի անձնական շահագրգռվածություն Իրանի հակամարտությունը երկարաձգելու հարցում, քանի որ դա հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի, ինչը թույլ է տվել ռուս արտահանողներին անսպասելի շահույթ ստանալ, իսկ Կրեմլին՝ ավելի շատ ռեսուրսներ հատկացնել իր ֆինանսական դժվարություններ ունեցող ռազմական արշավին։ Նույն պատճառով Մոսկվան փորձել է խաթարել կամ փակել TRIPP-ը, բայց մինչ օրս չի կարողացել։

Ռուսաստանի դիրքերը Կովկասում զգալիորեն թուլացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտից ի վեր՝ 2023 թվականին։ Անցյալ տարի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Մոսկվային փոխարինեցին Վաշինգտոնով՝ որպես իրենց հիմնական միջնորդ, իսկ Իրանում պատերազմն ավելի է բացահայտել Ռուսաստանի ազդեցության սահմանները տարածաշրջանում։

The National Interest-ը նշում է նա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը TRIPP-ն անվանել է «Հայաստանի ինքնիշխան իրավունքների հանձնում ԱՄՆ-ի կողմից աջակցվող նեոգաղութային կորպորատիվ կոնսորցիումին»: ՀՅԴ ամերիկյան թևը TRIPP-ն անվանել է «ինքնիշխանության հաշվարկված կորուստ» և «դավաճանություն՝ առանց մանդատի»:

Սակայն, ըստ պարբերականի, ԱՄՆ անվտանգության երաշխիքները պաշտպանություն են առաջարկում հենց այն տարածաշրջանային ուժերից, որոնք պատմականորեն սահմանափակել են Հայաստանի ինքնիշխանությունը:

«Թեհրանը և Մոսկվան TRIPP-ը համարում են Եվրասիայում ազդեցության հավասարակշռության փոփոխություն: Միացյալ Նահանգները պետք է այդ դիմադրությունն ընդունի որպես միջանցքի արժեքի հաստատում և ապահովի, որ այն անվտանգ լինի, ֆինանսավորվի և գործի մինչև պատերազմի ավարտը և ռազմավարական հրատապության պատուհանի փակվելը», – գրում է լրատվամիջոցը։
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40