ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

24.05.2022 14:32
1239

«Լիճքվազ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ձեռնարկող) նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում, 2012թ. նոյեմբերի 22-ին տրամադրված թիվ ԼՎ-293 լեռնահատկացման սահմաններում 2022-2024թթ. ժամանակահատվածում կառուցել լեռնահարստացման ֆաբրիկա (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն)։

Նախատեսվող գործունեության նպատակը Լիճքվազ-Թեյի հանքի թերբեռնվածության հաղթահարումը և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը, հանքաքարի վերամշակման համար օգտագործվող սարքավորանքի և տեխնոլոգիական սխեմաների՝ հանքաքարի բնութագրերին լիարժեք համապատասխանության ապահովումը և շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցությունների նվազեցումն է։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի շենքում (հասցե՝ Զորավար Անդրանիկի 2)՝ ավագանու նիստերի դահլիճում, տեղի կունենա Ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում:

Հանրային քննարկումն իրականացնում են Ձեռնարկողը և Մեղրի համայնքի ղեկավարը՝ համատեղ:

Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև: Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան՝ Զորավար Անդրանիկի 2 հասցեով, կամ զանգահարելով +374 (286) 4 3423 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ. հասցեով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34