Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը

04.06.2020 11:43
1164

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 11 հազարի շեմը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ  վերջին օրում մինչև օրս արձանագրված ամենամեծ թիվն է գրանցվել մեկ օրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի՝ 697 նոր դեպք: 

«Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը, թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի:

Նաև կա մի վտանգավոր միտում, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նորից բռնկում: Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարևոր է կանոնների խիստ պահպանումը»,- ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը։ «Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային  ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց Թորոսյանը։ 

Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11 221 է, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40