Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

16.04.2024 14:54
768

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Պիեռ դ'Արգենը հայտարարել է, որ «Հայաստանն ընդդեմ» Ադրբեջանի գործով լսումների ընթացքում ադրբեջանական կողմը ձգտում է քննարկումներից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված բռնություններին։

Պիեռ դ'Արգենն այս մասին ասաց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում։

Նա նշեց, որ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի կամայական ազատազրկման, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի պահանջները հայերի նկատմամբ բռնությամբ կատարված տարբեր գործողությունների վերաբերյալ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, քանի որ երեք տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել իրենց նախնիների հողերում ապրող էթնիկ հայերի ինքնորոշման իրավունքը  և դաժանաբար վերջ դրեց այդ հարցին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է ազատագրման պատերազմ կամ հայրենական պատերազմ։ Ադրբեջանն այդ պատերազմի ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»,- ասաց Պիեռ դ'Արգենը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում անձինք թիրախավորվել են միայն նրա համար, որ հայ են։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22