Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի անդամը վստահ է` Երևանը կարող է հյուրընկալել ԵԱ-ն ևս մեկ անգամ

21.04.2023 17:17
932

 Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի բժշկական կոմիտեի նախագահ և տեխնիկական կոմիտեի անդամ Դուն Տրիգվեն հրաշալի է գնահատում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը և այն կարծիքին է, որ Հայաստանն ունակ է ևս մեկ անգամ հյուրընկալել ԵԱ-ն:

«Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Երկիրն իսկապես հրաշալի է, և Երևանն էլ գեղեցիկ քաղաք է: Իսկ ինչ վերաբերում է մրցաշարի կազմակերպվածությանն, ապա այն անթերի է կազմակերպված: Մրցման առաջին օրվանից մինչ այժմ մենք բավարարված ենք ամեն ինչով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տրիգվեն:

Մասնագետը վստահ է` Երևանն ունակ է ևս մեկ անգամ հյուրընկալել Եվրոպայի առաջնությունը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25