Ծափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման

25.03.2026 23:43
438

Այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։

Քանի որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր 2022 թվականի մարտի 23-ին ծնված անչափահաս տղա երեխային՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում նա ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել էր երեխային, իսկ հետո մարմինը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ խոշորացված համայնքի Ջիլ բնակավայր տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում և թողել։ Երեխայի մարմինը հայտնաբերել էին նոյեմբերի 2-ին։

Նշված արարքը հիմնավորված համարելուց հետո դատավոր Արտավազդ Կարապետյանի որոշմամբ կայացված դատավճռով նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։

Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել էին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40