Մեծ Բրիտանիայի նոր թագավորը Կարլ Երրորդն է

09.09.2022 15:19
1036

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո բրիտանական թագն անմիջապես և առանց արարողության փոխանցվել է նրա ժառանգին՝ Ուելսի արդեն նախկին արքայազն Չառլզին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սակայն կան մի քանի գործնական և ավանդական քայլեր, որոնց միջով Չառլզը պետք է անցնի թագադրվելու համար, փոխանցում է 1lurer-ը:

Նոր թագավորը կոչվելու է Կարլ Երրորդ։ Նա պետք է ընտրեր չորս անուններից որևէ մեկը՝ Կարլ, Ֆիլիպ, Արթուր, Գեորգ:

Մոր մահից հետո առաջիկա օրերին Չառլզը պաշտոնապես թագավոր կհռչակվի։ Արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնի Սենթ Ջեյմսի պալատում գահաժառանգության խորհրդի առջև, որը ներառում է միապետի Գաղտնի խորհրդի անդամներին՝ ներկա և նախկին մի խումբ բարձրաստիճան պատգամավորներ, ազնվականության ներկայացուցիչներ և որոշ բարձրաստիճան պետական ​​ծառայողների, Համագործակցության երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանների ու Լոնդոնի քաղաքապետին: Թագավորը սովորաբար չի մասնակցում այդ հանդիպմանը։

Գաղտնի խորհրդի լորդ նախագահը հայտարարելու է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին և բարձրաձայն կարդալու է հռչակագիրը: Ավանդաբար այն բաղկացած է աղոթքներից ու հավատարմության երդումից, նախորդ միապետին գովաբանությունից և նորին հավատարմության հայտարարություններից: Հռչակագիրը ստորագրում են մի քանի բարձրաստիճան դեմքեր, այդ թվում՝ վարչապետը, Քենթերբերիի արքեպիսկոպոսը և լորդ կանցլերը։

Գահաժառանգության խորհուրդը կրկին հավաքելու է հաջորդ օրը՝ այս անգամ թագավորի և Գաղտնի խորհրդի անդամների մասնակցությամբ:

Բրիտանական միապետները կառավարումից առաջ չեն երդվում, ինչպես մյուս պետությունների ղեկավարները: Բայց նոր թագավորը հայտարարություն է անում, որը, համաձայն ավանդույթի, ձևավորվել է 18-րդ դարում: Թագավորը երդվում է պաշտպանել Շոտլանդիայի եկեղեցին։

Շեփորները հնչելուց հետո Սենթ Ջեյմսի պալատի պատշգամբում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում ՝ Բուքինգհեմյան պալատի մոտ, Կարլը հայտարարվելու է նոր թագավոր: Այդ հայտարարությունը հնչելու է նաև  Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքներում՝ Էդինբուրգում, Քարդիֆում և Բելֆասթում: Այնուհետև Լոնդոնի Հայդ պարկում, Թաուերում և Ռազմանավերում կտրվի հրետանային հրավառություն:

Գահի իրավահաջորդության խորհրդանշական գագաթնակետը լինելու է թագադրման արարողությունը, երբ Չառլզը պաշտոնապես ստանալու է թագը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40