Սյունիքի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիներ և ասել՝ մինչև վաղն առավոտ ազատեք տները, ձեր կառավարությունը 10 օր առաջ է իմացել, որ պետք է ազատեք. գյուղացիներ փակել են մայրուղին

29.12.2020 17:43
2994

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև վաղն առավոտ տներն ազատել. Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Երբ բնակիչները հարց են բարձրացրել՝ դա բավականին կարճ ժամանակ է, այդ ունեցվածքը տեղափոխելու համար, արդբեջանցիները պնդել են, որ ՀՀ իշխանությունները 10 օր առաջ տեղյակ են եղել, որ այսօր ազատած պետք է լինեն տները, բայց փաստացի մեզ՝ համայնքային իշխանություններին և առհասարակ գյուղի բնակիչներին ոչ ոք չի զգուշացրել, որ տասն օր հետո պետք է այդ տներն ազատվի»,- ասաց նա:

Գորիսի փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ այս պահին բնակիչները փակել են Գորիս-Կապան Մ-2 մայրուղին:

Հարցին՝ որևէ մեկը եկե՞լ է բնակիչների մոտ, նա ասաց. «Մենք ենք, կապի մեջ ենք: Չէ, «Դուխով» գլխարկով տղերքից մարդ չի լինելու հաստատ: Մենք պատրաստվում ենք պայքարի դուրս գալ, ուղղակի հիմա չգիտենք՝ Սյունիքի ո՞ր սահմանից պայքարի դուրս գանք, ո՞ր թուրքի դեմ պայքարի դուրս գանք, կողմնորոշվենք՝ պարզ կլինի»:

Մենու Հովսեփյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գծած սահմանագծով գյուղը բաժանվել է 2 մասի և մի մասն անցնում է ադրբեջանցիներին:

Tert.am-ի հետ զրույցում Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը նշեց, որ այս պահին ադրբեջանական կողմին անցած տարածքի բնակիչները դեռ իրենց տներում են, փորձում են քիչ-քիչ դուրս բերել իրենց գույքը: «Միևնույն է, մեզ մի հարց է հետաքրքրում՝ ո՞վ է ո՞ւմ ասել 10 օրյա ժամկետի մասին, մենք որևէ կերպ տեղեկացված չենք եղել»:

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22