Ծարասարի և Արջուտի հանքերևակման տարածքներում ոսկի որոնելու նախագծերին բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել

08.08.2018 21:13
1250

Բնապահպանության նախարարությունը ոսկի որոնող երկու ընկերությունների նախագծերին դրական եզրակացություն է տվել: Ըստ այդմ՝ «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կիրականացնի, իսկ «Չուդո մետալ» ՍՊԸ-ն` Սյունիքի մարզի Արջիձորի ոսկի բազմամետաղային հանքերևակման սահմաններում:  

Հիշեցնենք՝ Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում արդեն երրորդ անգամ է ուսումնասիրության թույլտվություն տրամադրվում: Թույլտվություններ 2010 թվականից ի վեր ստացել են ևս երկու ընկերություններ՝ «Արմենիան Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն՝ 2011-2014թթ, «Ինթերնեյշնլ գոլդ» ՍՊԸ-ն՝ 2015-2017թթ, այժմ էլ՝ «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն` 2018-2020թթ.:



Ծարասարի ոսկու երևակումը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան-հյուսիս-արևմտյան լանջերին, Մասրիկ գետի ավազանի վերին հոսանքներում: Հանքերևակումը գտնվում է Վերին Շորժա գյուղից 7.5 կմ դեպի հարավ-արևելք և Վարդենիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրերն են Այրք և Վերին Շորժա գյուղերը:   

Բնապահպանության նախարարությունը, բացի մշտական և փորձաքննական՝ օրենսդրությունից բխող պահանջներից, առաջադրել է նաև մեկ այլ՝ փորձաքննական պահանջ Մասրիկ գետի վերաբերյալ, այն է՝ բացառել տեղամասում առկա Մասրիկ գետի ջրհավաք ավազանը կազմող 4 գետակների ակունքներում և նրանց մոտ տարածքներում ցանկացած որոնողահետախուզական աշխատանքների իրականացումը՝ ջրային ավազանի վրա հնարավոր վնասակար ազդեցությունների կանխարգելման, նվազեցման կամ բացառման նպատակով: 


թեմային առնչվող հոդվածը կարդացեք այստեղ՝

Երկու ընկերություն Ծավում ոսկի է ցանկանում որոնել


«Չուդո մետալ» ՍՊԸ-ի՝ Արջիձորի ոսկի բազմամետաղային հանքերևակման տարածքը Սյունիքի մարզի Շիշկերտ գյուղին է հարակից: Նախատեսված երկու տեղամասի շուրջ 300 հա տարածքում երկրաբանահանույթային, երկրաքիմիական, երկրաֆիզիկական ուսումնասիրություններ են իրականացնելու, մակերևույթային լեռնային փորվածքներ են անելու և հորատելու հետախուզական հորատանքներ, կատարելու են նաև հանքաքարի նմուշարկման աշխատանքներ: Փորձաքննական հատուկ պահանջներ այս ընկերությանը չի առաջադրվել:

Բնապահպանության նախարարությունը, չնայած այս նախագծերին դրական եզրակացություն է տվել դեռևս մարտ և ապրիլ ամիսներին, սակայն միայն հուլիսին է հրապարակել եզրակացություններ ստացած նախագծերի ցանկը:

Քրիստինե Աղալարյան

hetq.am

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24