Ցեղասպանության ճանաչումը պետք է բերել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ. Կարո Փայլան

12.04.2019 18:21
1124

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևին և դրան հաջորդած Անկարայի խիստ արձագանքին:

Իր թվիթերյան էջում Փայլանը գրել է, որ ցեղասպանության հարցը անհրաժեշտ է դարձնել Թուրքիայի Մեջլիսի քննարկմա առարկան․ - «Որպեսզի Հայոց ցեղասպանությունը այլևս չլինի Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների թեմա, այն պետք է բերել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ՝ մի երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ ոճիրը»:

Հայազգի պատգամավորը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդի վերքը կարող է ամոքել միայն Թուրքիայում հաստատված արդարությունը: «Անատոլիայի հայերը 104 տարի է արդարության են սպասում», - գրել է Փայլանը:

Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել, հայտնում է ermenihaber.am-ը։ Իտալիան ճանաչել է ցեղասպանությունն 2000 թվականին։

Թուրքիայի նախագահի խոսնակը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավարը ու ԱԳ նախարարն կոշտ էին արձագանքել Իտալիայի խորհրդրանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40