Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողները տարբեր երկրների արխիվների ուսումնասիրության աշխատանքներ են կատարում

10.04.2024 14:47
677

Վերջին ամիսներին գիտահետազոտական աշխատանքներն առավել ակտիվացնելու ուղղությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է տարբեր երկրների մեծ ու փոքր արխիվների ուսումնասիրության աշխատանքներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանը, Աննա Կազարյանը, Շուշան Խաչատրյանը 2023 թ. դեկտեմբեր, ապա 2024 թ. մարտ ամիսներին (Ռեգինա Գալուստյանը և Աննա Կազարյանը) գործուղվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ուսումնասիրել Թբիլիսիի Ազգային արխիվում և Վրաստանի Ազգային պառլամենտական գրադարանում պահվող Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների և որբերի Կովկասում տեղաբաշխման, հումանիտար կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև Կովկասի փոխարքայության՝ արտաքին քաղաքականության հայերին վերաբերող փաստաթղթերը և Բաքվում 1914-1918 թթ. լույս տեսած ռուսալեզու թերթերը, որոնց օրինակները չկան Հայաստանի Հանրապետությունում և որոնցում կարող էր Հայոց ցեղասպանության որևէ դրվագի անդրադարձ լինել:

Թանգարանից հայտնում են, որ 2024 թ. մարտ ամսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը գործուղվել է Նյու Յորք, ուսումնասիրել Նյու Յորքի հանրային գրադարանի Մանհեթենում գտնվող գլխավոր մասնաճյուղում պահվող իրավաբան, «genocide» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի արխիվային հավաքածուն։ ՀՑԹԻ գիտաշխատողն առանձնացրել է այն նյութերը, որոնք արժեքավոր են իրավաբանի վրա Հայոց ցեղասպանության ունեցած ազդեցության ու ընդհանրապես ցեղասպանագիտական հետազոտությունների իրականացման տեսանկյունից։ Գործուղման շրջանակներում Պողոսյանն այցելել է Նյու Յորքում գտնվող Հրեական պատմության կենտրոն և «Կոլումբիա» համալսարանի Հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարան, որտեղ ևս ուսումնասիրել է Ռաֆայել Լեմկինի հավաքածուները:

Այս գործուղումների արդյունքում առանձնացված նյութերը սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության պատմության տարբեր դրվագների ուսումնասիրությունների համար, դրանք ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կմշակվեն և գիտական հրապարակումների միջոցով կներկայացվեն հանրության լայն շրջանակներին:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22