Ցերեկույթ՝ նվիրված  Համլետ Քոչարյանի հիշատակին

09.02.2026 12:37
538

Կապանի մշակույթի կենտրոնում փետրվարի 7-ին տեղի ունեցած հիշատակի ցերեկույթին մասնակցում էին Համլետի հարազատները, մասնավորապես դուստրերը՝ Էյլին և Անի Քոչարյանները, մարտական ընկերները, համագյուղացիներ։

1988-ի փետրվարից սկսած Արցախի արդար պահանջատիրության ցույցերին ու հանրահավաքներին հնչում էր Համլետի կշռադատող ու հատու խոսքը։ Երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել էր սրվել, Համլետն իր ջոկատով ապահովում էր Գորիս-Կապան ավտոճանապարհի անվտանգությունը։ Իսկ ընդհանրապես նա ակտիվ գործունեություն էր վարում հասարակական-քաղաքական դաշտում։ Մասնակցել է Կապանի սահմանամերձ գյուղերի և Գորիսի շրջանի Շուռնուխ, Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։

Համլետ Քոչարյանը զոհվել է 1991 թ․ մայիսի 6-ին՝ մարտական գործողություններից առաջ զենքի փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթյունից։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Կապան քաղաքի Աչախլու թաղամասը վերանվանվել է նրա պատվին։

Համլետ Քոչարյանի հիշատակի ոգեկոչման նախաձեռնող և միջոցառման կազմակերպիչ Բագրատ Բաղդասարյանը մանրամասնեց օրվա խորհուրդը։ Այնուհետև Աննա Դավթյանը ներկայացրեց ղարաբաղյան շարժման ժամանակ նրա գործունեությունը, Արթուր Դանիելյանը նոր մանրամասներ ներկայացրեց նրա հասարակական-քաղաքական կյանքից։ Ելույթ ունեցողները՝ Համլետի զինակից Մարտուն Մուրադյանը, նրա ազգակից Գագիկ Հայրապետյանը, Սուսաննա Մարտիրոսյանը և ուրիշներ հուշեր պատմեցին, որոնցով փոքրիշատե ամբողջացավ հայրենիքի նահատակի կերպարը։ Առանձնապես հուզիչ էր Համլետի քրոջ՝ Անահիտի՝ էկրանից հնչած պատմությունն իրենց ընտանիքի, մասնավորապես Համլետի դժվարին մանկության և պատանեկության մասին։ Էկրանից հնչեց Վազգեն Սարգսյանի խոսքը․ «Հանրապետության ամենատաղանդավոր մարդկանցից մեկն էր, ամենատաղանդավորն ու ամենաողբերգիկը։ Համլետը գաղափարի մարտիկ էր, իսկ գաղափարը չի մեռնում։ Հարյուր տեսակ կառավարություն կփոխվի, բայց նրա նման մարդիկ են, որ երկիրը երկիր են պահում, կառավարությունը՝ կառավարություն։ Քանի որ մենք ունենք Համլետի պես մարդիկ, ազգը չի մեռնի»։

Ներկաները մտովի մի պահ տեղափոխվեցին 1980-ական թվականների վերջը, երբ հնչեց Համլետի հեղինակած «Մի քնիր, իմ բալիկ» երգը։

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Էյլին Քոչարյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին՝ հոր հիշատակը ոգեկոչելու համար։

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24