Ցերեկույթ՝ նվիրված Մեծ հայրենականին հայ ժողովրդի մասնակցությանը

08.05.2025 11:40
644

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում անցկացվեց ցերեկույթ՝ «Մեծ հայրենականում հաղթանակած սերունդն ենք մենք» խորագրով: Կազմակերպվել էր օրվա խորհրդին պատշաճող ցուցադրանք: Միջոցառման կազմակերպիչ Հասմիկ Թորոսյանը հակիրճ ներկայացրեց հայ ժողովրդի մասնակցությունը Մեծ հայրենականին. խորհրդային բանակում կռվողների թիվը 600 հազար էր, որից 200 հազար հայ զինվոր ու սպա զոհվեց՝ պաշտպանելով Խորհրդային Միությունը և իր հայրենիքը՝ Հայաստան աշխարհը:

Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հատուկ համար է թողարկել «Սյունյաց երկիր» մարզային թերթը՝ նվիրված Սյունիքի մարզի բնակավայրերում տեղադրված Մեծ հայրենականում զոհվածներին և անհետ կորածներին՝ նրանց հիշատակը հավերժացնող: Թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց՝ կապված այդ հատուկ համարի թողարկման հետ:

Միջոցառմանը հնչեցին երբեք չհնացող ռազմաճակատային երգեր, հայրենաշունչ բանաստեղծություններ, պարային կատարումով հանդես եկան Կապանի մանկական արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սանուհիները (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան):

Վերջում միջոցառման մասնակիցները ստացան «Սյունյաց երկիր» թերթի հատուկ թողարկման մեկական համար:

                                                                 Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40