Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ-ի ներկայացված առաջարկների շուրջ. Փաշինյան

28.10.2022 11:57
972

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնացել է իր ճանապարհով: «Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,- նշել էր նա:

Վերջինս նաև շեշտել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, իհարկե, պետք է, և Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը։

Նա նշել էր, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։

«Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ, վաշինգտոնյանը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,- ասել էր Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ը կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։

Պուտինը նաև նշել էր՝ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղը ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։

«Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,- ասել էր ՌԴ նախագահը։

 


 

 

armtimes.com

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40