Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, չնահանջա՛ծ մեր հրամանատա՛ր

13.02.2025 10:27
863

44-օրյա պատերազմի ամենասկզբից կամավորական Ձեր ջոկատով Արցախ մեկնած, Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և կյանքի գնով անառիկ պահած, մեր կյանքը Ձեր կյանքից վեր դասած, չնահանջած մեր հրամանատա՛ր, շնորհավո՛ր ծննդյանդ օրը:

Հայաստանն արյանդ մեջ կրող մե՛ր հրամանատար, Ձեր միտքը, խոսքն ու գործը հայաստանոտ են, Ձեր արյո՛ւնը՝ հայկական եռագույնոտ, Դուք ապրում եք Հայաստանո՛վ և Ձե՛ր առաքելությունն ունեք այս կյանքում:

Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է, և պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Ձեր հրամանները, պատգամները, վստահում և հավատում հայ ազգի լուսե գալիքին, որը, անկասկած, իրականություն կդարձնեք Դո՛ւք:

Հայրենիքի հանդեպ Ձեր անսահման սերն աննահանջ կռվի մղեց Ձեզ նորանկախ Հայաստանի երեք պատերազմներում և Ձեր կյանքի գնով միշտ պաշտպանեցիք հայոց Սուրբ հողը:

Հրամանատար Խաչիկ Ասրյանը չնահանջող, անգերազանցելի, չերկրորդվող տեսակ է, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, ընտանիքի գլուխ, հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում - խորհրդանիշ։

Այսպիսին է հայ ժողովրդին ռազմական և սոցիալական Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:

Աստվածահավա՛տ հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեզ առաջնորդողը:

Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, չնահանջա՛ծ մեր Հրամանատա՛ր:

Խորին հարգանքով՝

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմ՝ նախագահություն,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց արծիվներ» և «Նժդեհյան գայլախումբ» կամավորական մարտական ջոկատներ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40