Ցուցաբերենք մեր ազգին բնորոշ դրական հատկանիշները՝ պատասխանատվության զգացում, համբերություն եւ փոխըմբռնում

05.04.2020 14:26
1900

Սիրելի՛ հայրենակիցներ

Ամեն անգամ, երբ բնական արհավիրքը կամ թշնամին չոքել է մեր դռանը, հայ ժողովուրդը կարողացել է ի մի բերել մեր ազգին բնորոշ բոլոր դրական հատկանիշները՝ համբերություն, միասնություն, կենսունակություն, ուժ, կամք, կարգապահութուն եւ, իհարկե, ճկուն խելք ու դրանցով հաղթել չարիքին:

Արդ, չարն արդեն ոչ թե մեր շեմին է, այլ` տանը: Եկել է պահը՝ իրական կյանքում փորձարկելու թվարկած հատկանիշները:

Այսօր մեզանից յուրաքանչյուրը պոտենցիալ հիվանդ պացիենտ է, բայց գործնականում նաեւ այդ հիվանդին բուժող բժիշկ:

Յուրաքանչյուրս մեր ապրած կյանքից տասնյակ օրինակներ կարող ենք բերել, թե ինչերի կարելի է հասնել կարգապահությամբ:

Նայենք համաճարակն արտացոլող աշխարհի քարտեզին, եւ կնկատենք, որ այն ազգություն, մաշկի գույն ու կրոն չի ճանաչում: Բայց հնարավոր չէ չնկատել, որ համեմատաբար բարվոք վիճակում են կարգապահ ազգերի համբավ ունեցող երկրները՝ Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա ...

Եկեք կարգապահ ու համբերող լինենք, ժամանակ տանք մեր իշխանություններին ու առողջապահության պատասխանատուներին, թեեւ ուշացումով, խելամտորեն  կատարելու իրենց աշխատանքը:

Հնարավորություն տանք մեր ազգի պայծառ ուղեղներին՝ նորից փայլատակելու ու զարմացնելու աշխարհին:

Հիշենք, որ մարդկության երկրորդ ծնունդը սկսվել է սուրբ լեռան ստորոտից, որ մենք անմիջականորեն սերում ենք Նոյ նահապետից, եւ ինչպես դասականն է ասում՝ «Մեր ոտքերը դեռ թաց են ջրհեղեղի ջրից»:

Մնա՛նք տանը: Դրանով նախեւառաջ ինքներս կօգնենք մեզ, ապա հերոսական գործ կատարող մեր բժիշկներին, ինչպես եւ պետական ու հասարակական կազմակերպություններին, ովքեր կոչված են կազմակերպելու մեր ընթացքը համաճարակի այս օրերին:

Համբերություն եւ առողջություն բոլորիս:

Ռեդիկ Հայրապետյան

Գորիս քաղաքի բնակիչ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01