Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցին

03.04.2026 14:58
898

Մատենագիտության մեջ գյուղանունը՝ նաև Խոտանան, Խոտանան Վերին։

Գտնվում է Կապան քաղաքից 12 կմ հյուսիս–արևմուտք՝ Բարգուշատի լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջին։

Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը՝ Բաղք–Աճանան գավառի կազմում՝ Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում, որի համաձայն վանքին տալիս էր 12 միավոր հարկ։

1781 թ. նոր հարկացուցակի համաձայն՝ Տաթևի վանքին գյուղը տալիս էր 3700 դահեկան պտղի հարկ։

Խոտանանը եղել է գրչության կենտրոն։

Այդտեղ է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում, շուրջը՝ հուշարձան–դամբարաններ (14-րդ դար)՝ կառուցված սրբատաշ որձաքարից։

Սուրբ Աստվածածինը եռանավ բազիլիկ է, արևմուտքից կից է նոր շրջանում կառուցված գավիթը, որն ավերված է։

Սուրբ Աստվածածնի կառուցման նախաձեռնողը, ըստ որոշ աղբյուրների, եղել է Մովսես Խոտանանցին։

Այդ եկեղեցում են ընդօրինակվել Ավետարան, Կանոնագիրք, Դատաստանագիրք, Ժողովածու, Սաղմոս։

Վերին Խոտանանում եղել է մեկ այլ եկեղեցի ևս՝ միանավ սրահ, որ նույնպես կառուցվել է 17-րդ դարում։ Այն ավերված է, գտնվում է գյուղի ներկայիս գերեզմանատան տարածքում։ Ըստ Ռոբերտ Էջանանցու՝ այդ եկեղեցին կոչվել է Սուրբ Սարգիս։

Գյուղի բնակչությունը հետևյալ պատկերն ուներ՝ 1831-ին՝ 34, 1897-ին՝ 511, 1926-ին՝ 645, 1939-ին՝ 736, 1959-ին՝ 396, 1970-ին՝ 393, 1979-ին՝ 237, 2011-ին՝ 203 բնակիչ։

Պատմական Խոտանանը բաղկացած էր երկու մասից՝ Խոտանան Վերին և Խոտանան Ներքին։

Խոտանան գյուղի անվանման վերաբերյալ տարբեր վարկածներ կան։

Խոտանանի տարածքն առնչվում է մի շարք նշանավոր իրադարձությունների։ Մասնավորապես՝ 1724 թ. գյուղից վերև՝ Հցոտ կոչվող հանդամասում բախվել են Մխիթար Սպարապետի և Բարգուշատի պարսից խանի զորքերը։ Ճակատամարտը, որ ավարտվել է հայկական զորքերի հաղթանակով, գլխավորել է նշանավոր հրամանատար Բալի Մելիք Փարսադանյանը։

Խոտանան գյուղից են Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս Մովսես Խոտանանցին, Զանգեզուրի գոյամարտի ժամանակ Սիսիանի ուժերի առաջնորդ Պողոս Տեր–Դավթյանը, ուրիշներ։

Խոտանանի տարածքին առնչվող մի շարք ավանդազրույցներ կան՝ Խաչին աղբյուրի լեգենդը, Կոտրած լեռան լեգենդը, Քոռ աղբյուրի մասին պատումը և այլն, որոնք, իհարկե, առանձին խոսակցության նյութ կարող են լինել մեկ այլ առիթով...

 

Մարի Նավասարդյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02