Ցուցահանդես-մրցույթ մանկապարտեզում

03.11.2016 14:53
2241

Աշնան դեղնակարմիր, բազմերանգ գույները տեղափոխվել էին Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության դահլիճ, որտեղ սեղաններին եւ պատուհաններին հարյուրից ավելի հետաքրքրական կոմպոզիցիաններ էին: Նոյեմբերի 2-ին նախակրթարանում անցկացվեց «Աշնանային ֆանտազիա» խորագրով ցուցահանդես-մրցույթ: Ներկայացված հարյուրից ավելի աշխատանքների ստեղծման համար օգտագործվել էին աշնանային բարիքները՝ մրգեր, բանջարաբոստանային մշակաբույսեր, վայրաճ պտուղներ, եղեւնու կոներ, ծղոտ, եղեգ: Կոմպոզիցիանները պատրաստել էին ծնողները՝ մանկապարտեզ հաճախող երեխայի հետ միասին (198 սան ունի նախակրթարանը): Առավոտվանից մարդիկ էին հաճախում ցուցահանդես եւ ծանոթանում ու մասնակցում քվեարկությանը: Արդյունքներն ամփոփելուց հետո մանկապարտեզի տնօրեն Բելլա Կոստանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստեցին ցուցահանդես-մրցույթի կայացմանը, եւ մասնավորապես այն միտքը հայտնեց, որ նման միջոցառումները նպաստում են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության ձեւավորմանը, նաեւ մանկապարտեզ-ծնող կապի սերտացմանը: Բ.Կոստանյանը շնորհակալագրեր հանձնեց տարբեր խմբերի ծնողական խորհրդի նախագահներին եւ դաստիարակներին, պատվոգրեր՝ լավագույնները ճանաչված կոմպոզիացիաների հեղինակ ընտանիքներին, առանձին ցուցադրվեցին լավագույնը ճանաչված երեք աշխատանքները: Նախակրթարանի տնօրենը նաեւ հայտնեց, որ այսուհետեւ նման ցուցահանդես-մրցույթ մանկապարտեզում կանցկացվի ամեն տարվա աշնան վերջին ամսվա սկզբին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40