Ցուցարարները Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու պահանջով դատախազության շենքի մոտ են

14.08.2018 13:00
1344

«Պրիվե՛տ, Ռոբ», բողոքի ակցիայի մասնակիցներն, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ են։

Նրանք պահանջում են, որպեսզի միջնորդություն ներկայացվի Վճռաբեկ դատարան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար։

«Մեր հիմնական ասելիքն է, որ այսօր անմիջապես ձերբակալեն Ռոբերտ Քոչարյանին։ Մեր ակնկալիքը դա է, որ Նիկոլ Փաշինյանը հրաման տա դատախազությանը, որ ձերբակալեն մարդասպանին։ Եթե գործը մտավ Վճռաբեկ դատարան, ես հավատում եմ, որ կբացահայտվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Քլոյանը՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը։

Դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրենց ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել ցուցարարների հետ։

Երկուշաբթի օրը վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: «Մարտի 1-ի» գործով վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

 

azatutyun.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01