Թումո Կապանի շենքը պաշտոնապես կբացվի մարտի 2-ին

13.02.2025 14:42
886

Թումո Կապանի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 16:00-ին, Երկաթուղայինների 18/1 հասցեում: 1932 թվականին կառուցված երկաթուղային կայարանի պատմական շենքը վերանորոգվել է՝ պահպանելով իր պատմական դիմագիծը և վերածվելով արդիական կրթական կենտրոնի:

Թումո Կապանը կկապի Սյունիքի հարավային համայնքները, ներառյալ Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերը` 2000 սյունեցի պատանիների համար հասանելի դարձնելով Թումոյի նորարական կրթական ծրագիրը: Կենտրոնը կունենա լիարժեք հագեցած կրթական տարածք Թումոյի ուսանողների համար, ինչպես նաև` տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ձեռներեցությունը խթանելու համար անհրաժեշտ պայմաններ։

Թումո Կապանի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցրչներ, Թումոյի և համայնքի միջազգային և տեղացի գործընկերներ, կենտրոնի ուսանողական և ծնողական համայնքը և հանրությունը։

Պաշտոնական արարողությանը կհաջորդի Բարեկենդանի տոնակատարությունը, որը կներառի ավանդական երգ ու պար, լարախաղացություն, խորհրդանշական կենդանիների հանդերձանքով դիմակահանդես, համերգ և աուդիովիզուալ փորձառություն։

Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և մեր դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։

Միջոցառման մուտքն ազատ է:

Օրակարգ

16:00 - 16:30
Հիմնական մուտք / շենքի դահլիճներ

Բացման և ողջույնի խոսք
Թումո Կապանի պաշտոնական բացում
Շամպայն և հյուրասիրություն
Շրջայց շենքում
Ինտերակտիվ փորձառություն և աշխատարաններ՝

  • Կապանի երկաթուղու արխիվի ցուցահանդես
  • Տոմսերի տպագրության աշխատարան
  • 3D սկանավորման նախագծի ներկայացում
  • Տառերի արվեստ. գեղագրության և տիպոգրաֆիկայի աշխատարան
 

16:30 - 19:00
Բացօթյա

Բարեկենդանի տոնակատարություն

  • Ձեռագործ դիմակներով ու Բարեկենդանի խորհրդանշական կենդանիների հանդերձանքով դիմակահանդես
  • Ազգագրական երգեր, պարեր ու լարախաղաց
  • Կենդանի համերգ


19:00 - 20:00
Բացօթյա

Աուդիովիզուալ փորձառություն․ անցյալից` ապագա. երկաթուղային կայարանից` Թումո կենտրոն

  • 3D վիզուալ փորձառություն՝ Միսակ Սամոկատյանի կողմից
  • Աուդիո փորձառություն՝ Շահեն Խանդկարյանի կողմից

Թումոյի մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիների համար ստեղծում է կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ՝ լայն մասշտաբով: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։ Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակում Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում է բացել 16 Թումո կենտրոն և 110 Թումո տուփ, որտեղ ամեն շաբաթ 80 հազար ուսանողներ կուսումնասիրեն տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներ: 

 

Լրացուցիչ մանրամասների կամ լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք դիմել հաղորդակցության, միջոցառումների և հանրային կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին` +374 77 332821 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40