Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները

19.10.2026 14:38
250

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը (PVD) հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակում հայտնաբերել է Եվրամիությունում արգելված տոլֆենպիրադ թունաքիմիկատի մնացորդներ։ Գերազանցվել են նաև երկու այլ թունաքիմիկատների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը։ Լատվիայի ծառայության պաշտոնական տվյալներով՝ խոսքը 57,6 կգ քաշով, 8810 համարով խմբաքանակի մասին է։

Ապրանքի ներմուծումը Եվրամիություն արգելվել է։ Հայտնաբերված խախտման վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել ԵՄ սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Factor.am-ին տեղեկացրել են, որ նախնական ուսումնասիրության արդյունքներով՝ թեյը հայկական ծագման չէ։

ՍԱՏՄ-ից պարզաբանել են, որ իրենց տրամադրության տակ եղած արտահանման փաստաթղթերի համաձայն՝ կանաչ թեյը ներկրվել է Չինաստանից, Հայաստանում փաթեթավորվել, ապա արտահանվել։ Նաև հայտնել են, որ այս փուլում ուսումնասիրություն է իրականացվում, և ամբողջական տեղեկատվությունը կհրապարկվի պաշտոնական կայքէջում։ Factor.am-ն ուսումնասիրել է նաև բաց աղբյուրները և գտել նման համընկնում։

RASFF Trends կայքում գտել ենք հոկտեմբերի 12-ին Լատվիայի ներկայացրած ծանուցումը՝ 2026.9014 համարով։ Այն վերաբերում է չինական ծագմամբ կանաչ թեյում երեք թունաքիմիկատների հայտնաբերմանը։ Ծանուցման մեջ նշված են նույն երեք թունաքիմիկատները, որոնց մասին հայտնել է Լատվիայի ծառայությունը։

Համընկնում են նաև դրանց լաբորատոր չափումների արդյունքները։ Մասնավորապես, երկու աղբյուրներում էլ լամբդա-ցիհալոտրինի պարունակությունը 0,091 ± 0,046 մգ/կգ է, իսկ թիամեթոքսամինը՝ 0,18 ± 0,09 մգ/կգ։ Նույն ծանուցման մասին հոկտեմբերի 14-ին գրել է նաև չինական Foodmate կայքը՝ նշելով, որ խոսքը Չինաստանից արտահանված կանաչ թեյի մասին է։

Այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ երկու աղբյուրներում խոսքը նույն թեյի մասին է։ Սակայն վերջնական պարզաբանումը Լատվայում կանաչ թեյի արտահանման վերաբերյալ կտրամադրի ՍԱՏՄ-ն։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40