Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ. Սուրեն Պարսյան

01.04.2021 10:57
1202

40 տարուց ավելի տեքստիլ արտադրությամբ զբաղվող հայ գործարարներից մեկի հետ վերջերս առիթ ունեցա զրուցելու տեքստի ոլորտում առկա նոր դժվարությունների մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Սյունյաց երկիր»-ը  ներկայացնում է նրա հոդվածը. «Առհասարակ, հաճախակի եմ հանդիպում տարբեր տնտեսվարողների՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնց շահերը պաշտպանողներ չկան ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց վեց ամսով (2021 թվականի հունվարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառությամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ գործող իշխանությունները այս որոշումը հապտշտապ էին ընդունել՝ ցուցադրելով իրենց կեղծ հայրենասիրությունն եւ պոպուլիզմը։ Մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից շատ չանցած՝ պաշտոնատար անձինք իրար հերթ չտալով սկսեցին հայտարարել թուրքական նավահանգիստների մատչելիության, ապաշրջափակման օգուտների, թուրքական ապրանքների վերարտահանման թույլտվության եւ նախկին որոշմանը հակասող այլ քայլերի մասին։ Երբ իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստում է իր ժողովրդին եւ Հայաստանի տնտեսության հնարավոր զարգացումը կապում է միայն թուրք-ադրբեջանական առեւտրատնտեսական հարաբերությունների հետ, տրամաբանական է, որ հայրենական արտադրողները չեն կարող վստահել այս իշխանություններին եւ չեն շտապի բացել թուրքական ապրանքներին փոխարինող նոր արտադրություններ։

Տեքստիլ արտադրողներն իրենց հումքը (կտորը, թելերը եւ այլն) հիմնականում բերում են Թուրքիայից՝ հաշվի առնելով դրանց մատչելիությունը եւ որակը։ Չնայած թուրքական ընկերությունների հետ երկար տարիներ ձեւավորված կապերին եւ արգելքի բացակայությանը՝ 2020 թվականի դեկտեմբերին իմ ծանոթ գործարարը փորձեց Իրանի Իսլամական Հանրապետությունից անհրաժեշտ կտոր բերել, սակայն իրանցի գործարարների առաջարկը գնի եւ որակի տեսանկյունից հարմար չէր։ Ինչեւէ, նա շարունակեց Թուրքիայից կտորը բերել, բայց քանի որ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները կտրված են բիզնեսից եւ իրականությունից, նրանք հաշվի չէին առել, որ տեքստիլ արտադրության համար անհրաժեշտ է ոչ միայն կտոր, այլ նաեւ աքսեսուարներ՝ կոճակներ, շղթաներ, զարդեր եւ այլն, որոնց ներմուծումն արգելքի տակ է։ Իսկ այլ երկրներից միայն աքսեսուարներ ներկրելը ոչ միայն աշխատատար եւ ժամանակատար է, այլեւ կարող է ուղղակի չհամապատասխանել թուրքական կտորի հետ։ Արդյունքում, մեր տեքստիլ արտադրողներից շատերը պարտադրված էին արգելքը շրջանցել՝ թուրքական աքսեսուարները ներկերելով այլ երկրների անվան տակ (օրինակ՝ Չինաստանի), իսկ պետական մարմինները, լավ տեղեկացված լինելով այդ մասին, աչք են փակում այս խնդրի վրա։

Առավել մտահոգիչ է այն, որ նույնիսկ արգելքի պայմաններում թուրքական պատրաստի հագուստը շարունակվում է ներկրվել Հայաստան։ Եթե հույս կար, որ թուրքական հագուստի ներկրման արգելքի պայմաններում, լրացուցիչ պատվերներ կունենային տեղական հագուստ արտադրողները, ապա դա էլ արդեն իրատեսական չէ, քանի որ թուրքական հագուստ ներկրողները Թուրքիայում կամ Վրաստանում կտրում են պիտակները (made in Turkey), եւ այդ ապրանքները դարձյալ ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ եւ ազատ վաճառվում տոնավաճառներում, մոլերում։ Քիչ հավանական է, որ լիազոր մարմինը չի նկատում պիտակների բացակայությունը. կարծում եմ՝ իրական պատճառը գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշման մեջ է. նրանք լավ հասկանում են, որ այս կարճ ժամանակահատվածում չեն կարողացել ապահովել թուրքական ապրանքներին այլընտրանք։ Հետեւաբար, թուրքական ապրանքների ներկրման արգելքի խիստ իրականացման դեպքում՝ Հայաստանի ներքին շուկայում կառաջանա որոշ ապրանքների դեֆիցիտ եւ գների աճ, ինչն էլ ավելի կնվազեցներ իշխող ուժի օրեցօր նվազող ռեյտինգը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08