Թուրքական լոլիկ, վարունգ, կարտոֆիլ՝ հայկական շուկայում

19.11.2019 15:35
1503

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գյուղատնտեսությունը շարունակում է մեր երկրում անկում ապրել, մյուս կողմից էլ ավելանում է մեծ քանակի գյուղմթերքի՝ լոլիկի, վարունգի ու կարտոֆիլի ներկրումը Հայաստան, առավելապես` Թուրքիայից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա:

Լոլիկը ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից` 46.1 տոննա եւ հիմանական քանակը` 2756 տոննան՝ Թուրքիայից: Լոլիկն ու կարտոֆիլը ըստ մասնագետների, քիչ են մշակում, որովհետեւ գյուղացիները իրացման խնդիր ունեն: 150 տոննա կարտոֆիլ, ի դեպ, ներկրվել է նույնիսկ Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ազատ ու ինքնիշխան պետություն: 2018-ի վեց ամիսներին ՀՀ ներկրվել է 1941 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 4041 տոննա, որից Բելառուսից` 471 տոննա, Իրանից` 343 տոննա, Նիդերլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա»»։

newspress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10