Թուրքական ԶԼՄ-ներում բազմաթիվ նյութերով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ

17.03.2025 12:40
530

Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ 

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ 

Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծ մասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել:

Մեդիատուրին մասնակցած Թուրքիայի ազդեցիկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատրաստած ռեպորտաժներն ու վերլուծական հաղորդումներն այս օրերին մի քանի անգամ ցուցադրվել են առաջատար TRT World, NTV, Sözcü TV և այլ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների ընթացքում, տարածվել են Ihlas, Anadolu լրատվական գործակալությունների, T24, Medyascope, Hürriyet, հայկական Agos և մյուս լրատվականների կողմից։ Բացի այդ, մեդիատուրի մասնակիցները հյուրընկալվել են այլ հեռուստա- և ռադիոհաղորդումների, պատմել են ՀՀ այցի մասին։ Ընդհանուր առմամբ շրջանառվել է մոտ երկու տասնյակ հեռուստա- և ռադիոռեպորտաժ, որոնք գրեթե ամբողջությամբ ներկայացրել են Հայաստանի տեսակետները` Հայաստան-Թուրքիա կարգավորման, սահմանի բացման, Հայաստան-Ադրբեջան կարգավորման, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։

Երևան հրավիրված խմբում թուրքական և՛ մերձիշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ անկախ համարվող լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցները լուսաբանվել են հավասարապես բոլոր խոշոր մեդիահարթակներով, և հիմնական ուղերձները հասցվել են այդ երկրի հանրության ամենատարբեր շերտերին։ Ընդ որում՝ լուսաբանումը եղել է ոչ միայն թուրքերեն, այլև՝ անգլերեն (TRT World, Hürriyet Daily News)։

Բացի ռեպորտաժներից ու վերլուծական հաղորդումներից, 5 տասնյակից ավելի տեքստային նյութեր են հրապարակվել թուրքական առցանց լրատվամիջոցներում, որոնք ևս հիմնականում ներկայացնում են Հայաստանից փոխանցված ուղերձները։

Հատկանշական է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։

Մեդիատուրի արձագանքները դեռևս շարունակվում են»,- գրել է Ծառուկյանը։

Նա շնորհակալություն է հայտնել թուրքագետներ Աստղիկ Իգիթյանին, Գևորգ Կալոշյանին, Էլյա Հարությունյանին և մյուս գործընկերներին՝ գաղափարի և ստացված նախաձեռնության համար։ 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08