Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը նաեւ ընդհանուր շահեր ու փոխզսպման լծակներ ունեն, չեմ կարծում՝ լուրջ բախում լինի. Սաֆրաստյան

08.10.2021 23:23
2409

Տարածաշրջանային «3+3» ձեւաչափը, առաջին հերթին, թուրքական նախագիծ է. 2008 թ. ամռանը՝ վրաց-ռուսական պատերազմից հետո, Էրդողանը նման ձեւաչափ ստեղծելու առաջարկով հանդես եկավ, ըստ որի՝ դրանում պետք է ընգրկվեին հարավկովկասյան երկրներն ու Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների մասնակցությամբ «3+3» ձեւաչափ ձեւավորելու վերաբերյալ հնչող հայտարարություններին:

«2008թ-ին Թուրքիան վախեցած էր, կարծում էր՝ Ռուսաստանը զինված ուժերի կիրառելու կամ ու վճռականություն ունեն, եւ այդ տարբերակով առաջարկեցին, որ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առումով բաժանվի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ռուսներն, իհարկե, դրան չարձագանքեցին, քանի որ կարծում էին՝ իրենք են ազդեցություն ունեցող միակ ուժը տարածաշրջանում:

Հիմա՝ պատերազմից հետո, ո՞րն է նմանատիպ ձեւաչափ առաջարկելու հարցում Թուրքիայի խորամանկությունը: Առաջինը՝ Արեւմուտքը ներկայացված չէ այս առաջարկում, դուրս է թողնված, եւ սա, ըստ Թուրքիայի, գրավիչ կլինի Ռուսաստանի եւ Իրանի համար: Եթե սա իրականություն դառնա, կստացվի, որ Թուրքիան այս ձեւաչափում կներկայացնի նաեւ Արեւմուտքին՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, եւ այստեղ Թուրքիայի համար բոլորի հետ հարաբերություններում իր դերը բարձրացնելու լավ հնարավորություն կստեղծվի՝ ավանդական թուրքական հնարք է: Բայց ես համոզված եմ, որ նման ձեւաչափ չի ստեղծվի՝ իրատեսական չէ, քանի որ Վրաստանը չի մասնակցի դրան, քանի որ Ռուսաստան կա: Նաեւ չեմ կարծում, որ Ռուսաստանը մեծ շահագրգռվածություն կունենա դրանում, որովհետեւ երբ Թուրքիան դա առաջարկեց, Մոսկվայից առանձնապես արձագանք չեղավ, իսկ Լավրովն օրեր առաջ, կարծում եմ, արձագանքեց այս թեմային, քանի որ դրա մասին Իրանի արտգործնախարարի հետ էր քննարկում եղել: Մյուս կողմից՝ Իրանը հասկանում է, որ մանավանդ պատերազմից հետո դուրս է մղվել տարածաշրջանային գործընթացներից, Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերն ուժեղանում են, ռուս-թուրքական կենտրոն է գործում Աղդամում, եւ այլն: Ուստի, այս տարբերակը գայթակղիչ է Իրանի համար, քանի որ հնարավորություն կտա նրան վերադառնալ Հարավային Կովկաս, եւ Թեհրանի համար կարեւոր է նաեւ, որ Արեւմուտքը չմասնակցի այդ ձեւաչափին, դրա համար էլ համոզված եմ, որ Իրանի արտգործնախարարն է այս հարցը բարձրացրել, Լավրովն էլ, դրանից ելնելով, արձագանքել է, հետեւաբար, Ռուսաստանը ո՛չ կխրախուսի եւ կնպաստի ձեւաչափի ստեղծմանը, ո՛չ էլ կխոչընդոտի դրան: Իսկ ինչու՞ պետք է Ռուսաստանը Իրանի կամ Թուրքիայի հետ պետք է հարավկովկասյան խնդիրները քննարկի»,- նկատում է թուրքագետը:

Սաֆրաստյանը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունը զգալիորեն աճել է մեր տարածաշրջանում:

«Թուրքիան ուզում էր, որ ռուս-թուրքական խաղաղապահ ուժեր ձեւավորվեն, ինչը ստացվեց՝ Ռուսաստանը թույլ չտվեց, ուզում էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կողմը դառնա, ինչը էլի չհաջողվեց: Ռուսաստանը Թուրքիային թողեց, որ նրանք ներգրավվեն միայն ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքներում՝ 60-70 թուրք սպա է այնտեղ գտնվում, բացի այդ՝ ուզում էին, որ այդ կենտրոնը հնարավորություն ստանան մոնիթորինգ իրականացնել հենց Արցախի տարածքում՝ թուրք սպաները ոտք դնեին Արցախի տարածք, ինչը կրկին ռուսները թույլ չտվեցին: Ես հիշում եմ՝ ինչ էր կատարվում թուրքական մամուլում, երբ ռուսական պատվիրակությունը եկել էր կենտրոնի ստեղծման պայմանների շուրջ բանակցելու, մեծ ճնշում էր գործադրվում ռուսական կողմի վրա, որ գոնե դա պոկեն, ինչը ռուսները թույլ չտվեցին՝ մոնիթորինգն օդից՝ տեխնիկական միջոցներով է իրականացվում: Մյուս կողմից՝ Ադրբեջանը ռազմական ու քաղաքական առումով իր ազդեցությունն է ուժեղացնում Ադրբեջանում, բայց չպետք է մոռանալ նաեւ, որ Ադրբեջանի մի շարք շրջանակներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ՝ մոտ 2 միլիոն ադրբեջանցի է բնակվում Ռուսաստանում, եւ այլ, այնպես որ Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում պահպանվում է: Այսինքն, Թուրքիան նախատեսածից քիչ բան ստացավ պատերազմից հետո, եւ 3+3 ձեւաչափ ստեղծելու թուրքական առաջարկի նպատակը տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելն է: Մանավանդ, երբ Ադրբեջանի վրա է հիմա մեծ ճնշում գործադրվել, որովհետեւ ստիպված համաձայնվում է Մինսկի խմբի համանախագահության շրջանում քայլեր ձեռնարկել բանակցությունները վերսկսելու ուղղությամ. հիշու՞մ եք՝ ինչպես էր Ալիեւը խոսում համանախագահների հետ, երբ նրանք ամիսներ առաջ եկան տարածաշրջան, բայց հիմա արդեն համաձայնվում է, եւ այդ ճնշումն Արեւմուտքի կողմից եղավ: Դրա համար էլ Թուրքիան ուզում է նման ձեւաչափ ստեղծել, որ նաեւ որոշ չափով ստվերի Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, իր մոտեցումներն առաջ տանի»,- կարծում է Սաֆրաստյանը:

Ակադեմիկոսը չի կարծում, թե Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը, որի պայմաններում լարում է նկատվում նաեւ Թեհրան-Անկարա հարաբերություններում, լուրջ բախման կարող է վերածվել:

«Կարծում եմ՝ լուրջ հետեւանքներ չեն լինի՝ երեք պետություններն էլ, լինելով թե՛ պատմականորեն, թե՛ տարածաշրջանում գերակա դիրք ունենալու տեսանկյունից հակառակորդներ, նաեւ շահեր ունեն՝ դա նաեւ Սիրիայում է երեւում: Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրն էլ է բավական զարգացած, ինչը երկուսի համար էլ կարեւոր է: 2008 թ-ին, տարածաշրջանային ձեւաչափ ստեղծելու առաջարկ անելով, Թուրքիան Իրանին դուրս էր թողել գործընթացից՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից հանդես գալով: Հիմա այլ Թուրքիայի հետ գործ ունենք՝ Անկարան ավելի ռիսկային է գործում, մեկ-մեկ՝ ԱՄՆ-ին է մերժում, Իրանի հետ է սիրավեպ սկսել: Բացի այդ, Ատրպատականում թուրքախոս բնակչության խնդիր կա, որը Թուրքիան օգտագործում է միշտ՝ թուրքական հետախուզությունը պանթուրքիստական աշխատանք է տանու, ինչից Իրանի հատուկ ծառայությունները, վստահ եմ, շատ լավ տեղյակ է: Ավելին՝ քրդական հարց կա, որն Իրանն է օգտագործում Թուրքիայի հետ: Այնպես որ, այնքան հակասություններ, շահերի ընդհանրություններ եւ մեկը մյուսի վրա ազդելու գործիքակազմ ունեն այս երկրները, որ չեմ կարծում, թե լուրջ սրացման գնան ու անցնեն կարմիր գծերը: Թուրք-իրանական հարաբերությունները միջազգային հարաբերությունների տեսանկյունից յուրահատուկ նշանակություն ունեն՝ պատմական ու աշխարհաքաղաքական իմաստով մրցակցություն կա, բազմաթիվ պատերազմներ են եղել, բայց արդեն մոտ 100 տարի Թուրքիան եւ Իրանը կարողանում են ընդհանուր շահերի գտնել եւ խուսափել ռազմական բախումների: Կարծում եմ՝ այս անգամ էլ այդպես կլինի»,- շեշտեց Սաֆրաստյանը:

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25