Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում. Էրդողան

31.05.2022 10:48
946

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եթե նրանց կողմից անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Economist-ի համար հրապարակված հոդվածում։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտ։ Թուրքիան արգելափակել է այս դիմումների ուսումնասիրման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հարաբերությունների վերաբերյալ։

«Թուրքիայի առարկությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի (ՆԱՏՕ-ին) անդամակցությանը նույնպես վճռական քայլ է, որը արվել է հանուն բոլոր անդամների, որոնք մինչ այժմ եղել են ահաբեկչության թիրախ։ Թուրքիան ցանկանում է, որ այդ երկրները աջակցեն հակաահաբեկչական գործողություններին, որոնք պետք է իրականացնեն ՆԱՏՕ-ի անդամները։ Ահաբեկչությունը սպառնալիք է բոլոր անդամ երկրների համար, և թեկնածու երկրները պետք է ճանաչեն այս փաստը նախքան կազմակերպությանն անդամակցելը։ Եթե նրանք չձեռնարկեն անհրաժեշտ քայլերը, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն այս հարցում»,- ասել է Էրդողանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01