Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար․ Թուրքիայի ԱԳՆ

04.04.2024 20:19
772

Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։

Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարութունը։

«Տարածաշրջանը շատ մոտ է այս պատմական հնարավորությունը հաջողության հասնելուն: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։

«Այդ նախաձեռնությունը, որն անտեսում է Ադրբեջանի դիրքորոշումը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։

Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»։

tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01