«Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում

28.06.2017 12:16
1739

(ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն առանձին գրքով հրատարակել է «Սյունյաց երկիր» թերթի՝ Մորուս Հասրաթյանին նվիրված համարը)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, առանձին գրքով հրատարակվել է «Սյունյաց երկիր» թերթի 2016թ. հունիսի 30-ի համարը՝ նվիրված նշանավոր սյունեցի, ականավոր պատմաբան ու բանասեր Մորուս Հասրաթյանին:

Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, հնագետներին, բանասերներին, արվեստաբաններին, ինչպես եւ ընթերցող լայն շրջաններին:

Գիրքը սկսում է Սամվել Ալեքսանյանի հեղինակած խմբագրականով, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

 

 

Նշանավոր սյունեցին, ականավոր պատմաբանն ու բանասերը

Շարունակում ենք ներկայացնել Սյունյաց աշխարհի այն զավակներին, ովքեր սուրբ եւ բազմերանելի մարդու՝ Մաշտոցի՝ Սյունիք գալուց եւ տերունական մեր երկրամասը կրկին լուսավորելուց հետո դարեր ի վեր վառ պահեցին այդ լույսը:

Մեսրոպի ու նրա ընտրյալ աշակերտներ Բենիամինի ու Անանիայի հիմնադրած առաջին դպրոցները Սյունիքում այնքան զորավոր գտնվեցին, որ նրանց ճառագայթները, անգամ պատմության դժնդակ ժամանակներում, սփռվեցին ամբողջ Հայաստանով մեկ եւ յուրօրինակ կանթեղ եղան հայոց մեջ:

Խոսքը, նախեւառաջ, այդ դպրոցների մեծահամբավ ուսուցիչների եւ նույնքան համբավավոր աշակերտների մասին է, ապա եւ Սյունյաց (Շաղատի) վարդապետարանի ու Գլաձորի, Տաթեւի համալսարանների անզուգական քերթողների մասին, ովքեր հայոց միտքը մի նոր աստիճանի բարձրացրին:

Խոսքը դրանց հաջորդած ժամանակների գրիչների ու ծաղկողների մասին է եւ, իհարկե, Սյունյաց մեծ անապատի լուսավորիչների մասին:

Խոսքը, ի վերջո, գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու գիտնականների, պատմաբանների ու բանասերների, նշանավոր զորավարների ու պետական գործիչների մի ամբողջ բույլի մասին է, որի արժանավոր ներկայացուցիչներին տեսնում ենք նաեւ 20-րդ դարում:

Ամենայն իմաստնությամբ ու կատարյալ գիտությամբ լի այդ երեւելիների շարքում է գիտության բարձունքներին հասած, իմացության լույսով պայծառացած մի անհատականություն, ում անուն-ազգանունն է Մորուս Հասրաթյան՝ հմտացած պատմագիտության, հնագիտության, մանկավարժության, բանասիրության եւ հատկապես սայաթնովագիտության մեջ:

«Սյունյաց երկիր» թերթի սույն համարը Մորուս Հասրաթյանին հիշելու, նրա գիտական ժառանգությանը նորովի հաղորդվելու ու նրա պայծառ հիշատակի առջեւ խոնարհվելու քայլ է:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40