Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով ստանալ «Զանգեզուրի միջանցք», ՀՀ-ին սպառնում են ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ

04.01.2023 16:29
904

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 2022 թվականի ամփոփիչ զեկույցում ներկայացրել է տարվա ընթացքում այս կամ այն կերպ ցեղասպանության հետ կապված իրադարձությունները՝ տեղ հատկացնելով նաև Հայաստանին ու Արցախին:

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ են դրել հարևան Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի՝ հրադադարի մշտական խախտումները, սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները:

Ինստիտուտը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակման փաստին՝ նշելով, որ այդ գործողությունն առաջացրել է մարդասիրական ճգնաժամ, և այն կարող է արագ վերածվել աղետի:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն»,- գրել են ինստիտուտի փորձագետները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ:

Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին:

https://www.armtimes.com/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01