Թուրքիան հայտնում է նոր Bayraktar-ի փորձարկման մասին

04.11.2020 22:33
2744

Թուրքական Baykar ընկերությունը հայտարարում է նոր տիպի Bayraktar ԱԹՍ-ի (Bayraktar Akıncı) հաջող փորձարկումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի միկրոբլոգում հայտնում է  Baykar  ընկերության հիմնադիր ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։

«Akıncı-ի փորձարկումները շարունակվում են։ Առանց ցամաքային կայանի, լրիվ ավտոմատ կերպով թռիչք և վայրէջքը հաջողությամբ իրականցվեց»,- գրել է Բայրաքթարը։

Ընկերությունը նշում է, որ դեռևս փորձարկվում են անօդաչուների պրոտոտիպային տարբերակները։ Չոռլուի ավիաբազայում փորձարկումները շարունակվում են, ԱԹՍ-ի առաջին պատրաստի տարբերակը նախատեսվում է ներկայացնել մինչև 2020թ․ավարտը։ Bayraktar Akıncı-ն նոր տիպի հարվածային անօդաչու է, որը համալրված է ուկրաինական АИ-450С տուրբինային շարժիչով։ Շարժիչի փորձարկումները ավարտվել են 2019թ․սեպտեմբերի 1-ին, որից հետո այն հետագա փորձարկումների համար փոխանցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։  Bayraktar Akıncı-ի առաջին թռիչքը իրականացվել է 2019թ․ դեկտեմբերի 6-ին։ 16 րոպե տևողությամբ թռիչքից հետո այն հաջողությամբ վայրէջք է կատարել։ Անօդաչուն կարող է օդում լինել 24 ժամից ոչ ավել։ 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02