Թուրքիան «կուլ տվեց» Ադրբեջանը, ԼՂ կարգավիճակը մնաց անորոշ, տարածաշրջանում նոր պատերազմի նախադրյալներ ստեղծվեցին. ռուս պատգամավոր

11.12.2020 18:38
1243

Ռուսական realtribune.ru լրատվականը հրապարակել է հոդված, որում հեղինակ Անդրեյ Մեդվեդևը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերին, խոսում է Թուրքիայի տարածքային քաղաքականության մասին:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան այլևս տարածաշրջանից դուրս չի գա և Բաքուն ստիպված կլինի կիսել իր ինքնիշխանությունն՝ աջակցելով Անկարայի աշխարհատնտեսական նախագծերին:

Հեղինակը՝ լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը, քննարկում է Ադրբեջանում թուրքական ազդեցության ուժեղացումը և Հարավային կովկասում նոր պատերազմի հավանականությունը:

«Արդյո՞ք Ադրբեջանը հասկանում է, որ այսպես դադարում է լինել ինքնիշխան սուբյեկտ և որ սա ոչ՛ թե գործընկերություն է, այլ կորպորատիվ տիրապետման ձև»,- ասել է Մեդվեդևը՝ ավելացնելով, որ Ալիևը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, թե ինչ է կատարվում, բայց արդեն ուշ է որևէ բան փոխելու համար: Այսպիսի պայմաններում նա միայն կարող է հավատալ, որ ինչ-որ բան կկարողանա իր օգտին շրջել:

Այսօր Ադրբեջանական բանակն ամբողջությամբ, իսկ հատուկ ծառայությունները մասամբ գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ, հայտնում է հեղինակը:

Պատերազմի արդյունքում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ոլորտում ի հայտ եկած փոփոխությունները նախադրյալներ են ստեղծում տարածաշրջանում նոր պատերազմի համար:

tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01