Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված վստահության ամրապնդմանը

08.12.2023 12:38
691

 

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններն՝ ուղղված երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և հանդես է գալիս նրանց միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որի մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ, և աջակցում ենք այս ուղղությամբ լրացուցիչ քայլերի քննարկումը շարունակելու որոշումը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ կերպով ստորագրվի խաղաղության համաձայնագիր, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն հիմքերից մեկը», - ​​ասվում է փաստաթղթում։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24