Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցները մտել են ուժի մեջ

08.04.2021 11:28
1123

Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB-ՊԱՎ), ինչպես նաև այդ կառույցի ևս չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի ու նրա տեղակալ Ֆարուք Յիղիթի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

ԱՄՆ պետքարտուղարությունը ավելի վաղ որպես հիմնավորում նշել էր Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Թուրքիայի համագործակցությունը: Թուրքիայի դեմ սահմանափակումները ընդունվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում:

Ըստ այդ պատժամիջոցների, վերոհիշյալ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, իսկ նրանց բոլոր ակտիվներն այդ տարածքում կարգելափակվեն:

Բացի դրանից CAATSA օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

Հիշեցնենք, որ С-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Վաշինգտոնը 2020թ. դեկտեմբերին պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40