Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

05.05.2024 14:40
746

Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը  Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար  Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr գործակալությունը,  հանդիպմանը Աբդոլահիանը կարևորել է  Իսրայելի հետ առևտրային կապերը խզելու թուրքական կառավարության որոշումը:

Իրանի արտգործնախարարը նաև անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակմանը` նշելով, որ ռազմական գործողությունը համապատասխանում է Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքին:

Զրույցի ընթացքում  Ամիր Աբդոլլահիանն ու Ֆիդանն ընդգծել են Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ հանձնաժողովների ակտիվացման անհրաժեշտությունը։

Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։

Նա հայտարարել է, որ Թուրքիան իսլամական աշխարհի ամենագլխավոր խնդիրը համարում է Պաղեստինի հարցը՝ շեշտելով այս հարցում իսլամական պետությունների առավել ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40