Ըստ Կարեն Կարապետյանի՝ 2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում

27.12.2017 17:11
1474

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:

«2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ եւ բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները, խնդիրներն ու անելիքները, որոնց պետք է հասնենք: Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունն ու աճն անմիջականորեն կապված են ձեր աշխատանքից, մեր տարածքային կառավարիչներից եւ համայնքների ղեկավարներից: Այսօր ֆիքսելու ենք այն հարցերը, որոնք պետք է ձեր կողմից լինեն հստակ ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հետագայում յուրաքանչյուր երկուշաբթի անցնեք այդ կետերով, ֆիքսեք, թե նախորդ շաբաթվա ընթացքում ինչի եք հասել»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ 14 կետով ներկայացնելով 2018 թվականին մարզպետարանների գործունեության հիմնական ուղղությունները:

Դրանք են՝

1. համայնքներում հաշվառման համակարգի (գյուղատնտեսություն, շինարարություն) արմատավորումը եւ թերությունների վերացումը,

2. մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,

3. համայնքների հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտումը,

4. համայնքներում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման ապահովումը,

5. «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրերը,

6. գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման եւ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերը,

7. տոհմային անասնապահական, թռչնաբուծական եւ խոզաբուծական տնտեսությունների հիմնում, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը,

8. գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսի աճը՝ 2017 թվականի համեմատ,

9. առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի աճը՝ 2017 թվականի համեմատ,

10. կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության եւ կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,

11. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բնակավայրերի հասանելիություն եւ ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը,

12. մարզերում չօգտագործվող պետական, համայնքային եւ մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերը,

13. մարզում կատարված ներդրումների ծավալը, այդ թվում՝ որին աջակցել կամ ուղղակիորեն նպաստել է մարզպետարանը,

14. զբոսաշրջության խթանման եւ զարգացմանն ուղղված ծրագրերը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է կենտրոնանալ, ուշադրությունը սեւեռել այս կետերի վրա, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի առաջ շարժվել եւ հասնել կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր կետով կոնկրետ արձանագրվելու է, թե որքան է, օրինակ, լինելու սեփական եկամուտների աճը, ի՞նչ է արվելու այդ ցուցանիշին հասնելու համար: «2017 թվականին բոլոր ցուցանիշներով պրակտիկորեն ունենք ձեր կողմից ապահոված աճ, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Բայց մենք պետք է նաեւ ֆիքսենք, որ 2017-ին ձեւավորվում էր այն աշխատելաոճը, չափորոշիչները, որոնցով պետք է առաջ շարժվենք: Այս պարագայում, ես ավելի քան վստահ եմ, որ եթե այս աշխատանքը կատարենք, իսկ ես վստահ եմ, որ այն կատարելու ենք, 2018-ին ունենալու ենք տարածքային, համայնքային որակապես այլ կառավարում, տնտեսական ակտիվության ցուցանիշներ, մարզերում, համայնքներում ձեւավորված տրամադրություններ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետեւ վարչապետի հնչեցրած յուրաքանչյուր կետի վերաբերյալ տեղի է ունեցել մանրամասն քննարկում: Գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես եկել տարբեր առաջարկություններով: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածքային կառավարման թվայնացմանը, համայնքներում առաջացած դեբիտորական պարտքերի հավքագրումներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի խթանմանը, համատիրությունների, ՋՕԸ-երի ոլորտի բարեփոխումներին, ավտոճանապարհների վերականագնմանն ուղղված հարցերի:

Խոսելով ներդրումային ծրագրերի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ձեւավորվելու է ծրագրերի գեներացման համապատասխան հարթակ եւ ավելացրել, որ միջազգային ֆինանսական մի շարք կառույցներ, հաշվի առնելով մեր երկրում առկա տնտեսական ակտիվությունը, պատրաստակամություն են հայտնել առանց պետական երաշխիքի համագործակցել մասնավոր հատվածի հետ: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ կոնկրետ չափորոշիչների, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումների ծավալների հիման վրա, պետական, համայնքային գույքը բիզնեսին տրամադրելու հնարավորությունը: «Այս առումով, իրականում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել: Միաժամանակ, անհրաժեշտ է նաեւ ուշադրության կենտրոնում պահել համայնքներից դուրս եկած հաջողակ գործարարներին եւ նպաստել, որպեսզի վերջիններս իրենց հայրենի քաղաքում, գյուղում բիզնես ծրագրեր իրականացնեն»,- ասել է վարչապետը:

gov.am
26 դեկտեմբերի 2017թ.

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09