Տուսկը Լեհաստանի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

19.02.2026 17:49
447

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փետրվարի 19-ին կոչ է արել Իրանում գտնվող լեհերին անհապաղ լքել երկիրը։ Այս մասին հայտնել է լեհական Polsat հեռուստաալիքը։

Վարչապետը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի պայմաններում ոչ ոք չի կարող երաշխավորել տարհանման հնարավորությունը։

«Ես չեմ ցանկանում որևէ մեկին վախեցնել հնարավոր իրադարձություններով, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի մասին եմ խոսում։ Հակամարտության հնարավորությունը միանգամայն իրական է, և մի քանի տասնյակ ժամ անց տարհանման մասին խոսք անգամ չի լինի», - նշել է Դոնալդ Տուսկը։

Ավելի վաղ The Wall Street Journal հրատարակությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում է կենտրոնացրել իր առավել մեծ ավիացիոն հզորությունը Իրաք ներխուժումից ի վեր:

«ԱՄՆ-ն զգալի քանակությամբ լրացուցիչ կործանիչներ և ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ ամենամեծ քանակությամբ ռազմաօդային ուժերը կուտակելով տարածաշրջանում 2003 թ. Իրաք ներխուժման ժամանակներից ի վեր», - գրել էր հրատարակությունը։

Թերթը պարզաբանում է, որ ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկում F-22 և F-35 կործանիչներ, ինչպես նաև կառավարման և համակարգման ինքնաթիռներ։ Բացի այդ, տարածաշրջան է ուղևորվում ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը։

Հրատարակության իրազեկ զրուցակիցների խոսքով՝ ուժերի նման կուտակումը Վաշինգտոնին թույլ կտա մի քանի շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ հետագա գործողությունների վերաբերյալ։

Արմենպրես

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01