Թութ թափ տալու արարողություն, թթի դոշաբ, օղի թորելու վարպետաց դասեր. հուլիսի 7-ին անց է կացվում թթի փառատոն

02.07.2018 10:37
1278

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հունիսի 7-ին տիրելու է թթի բույրը, և զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու համտեսել այն՝ պատրաստված տարբեր ձևերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արենի փառատոն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Մավյանը ներկայացրեց Թթի փառատոնի առանձնահատկությունը, նպատակը, նորամուծությունները: Փառատոնը կազմակերպվում է «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից, համակազմակերպիչն է Գորիսի համայնքապետարանը: Միջոցառմանն աջակցում է Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Քարահունջ գյուղը՝ թթի փառատոնի անցկացման վայր

Թթի փառատոնը տեղի է ունենալու Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարահունջ գյուղում հունիսի 7-ին: Սա ընդհանուր պետական ծրագիր է, որը կոչվում է «Սյունյաց բարիքներ», այդ իսկ պատճառով էլ միջոցառման անցկացման վայրը Սյունիքն է ընտրվել: Երեք տարի անընդմեջ փառատոնն իրականացվել է Գորիս քաղաքում: 2017 թվականին Քարահունջ գյուղում մենք մի հիանալի տարածք ենք գտել, որը շատ հարմար է հենց այդ փառատոնն անցկացնելու համար: Տարածքն ամբողջությամբ կանաչապատ է, և շրջակայքում բազմաթիվ թթի ծառեր կան: Քարահունջ գյուղում թթի օղին հնուց անվանում են «առյուծի կաթ»:

Տեղացիների՝ թթից պատրաստած բարիքները

Քարահունջում տեղացիները թթից պատրաստում են հնարավոր ամեն ինչ՝ դոշաբ, օղի, մուրաբա, չիր և այլն: Հարակից շրջանների բնակիչներն էլ են մասնակցելու և գեղեցիկ ձևավորված տաղավարներում ցուցադրելու իրենց պատրաստածը: Ընթացքում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք: Թթից պատրաստվող բարիքներից բացի, կլինեն նաև այլ կերակրատեսակներ, որոնք հատուկ են սյունեցիների խոհանոցին: Կլինի նաև ազգային ուտեստների հյուրասիրություն:

Գորիսը՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք

Երկու օր անընդմեջ՝ փառատոնի ընթացքում, բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու նվիրված Գորիսի՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք լինելուն: Լինելու են մեծ թվով հյուրեր և պատվիրակություններ ԱՊՀ երկրներից: Այս տարի Թթի փառատոնը կլինի եզակի իր տեսակի մեջ:

Թթի փառատոնի միջոցառումները

Փառատոնի ընթացքում լինելու է ազգային երգ ու պար, կազմակերպվելու են տարբեր խաղեր: Միջոցառմանը պարելու է «Արդվին» ազգագրական համույթը, ինչպես նաև կհնչեն Գորիսի ժողգործիքների համույթի կատարումները: Փառատոնի ընթացքում պատրաստվելու է բանջարով հաց, լավաշ է թխվելու, ինչպես նաև ավանդական թանի հյուրասիրություն կլինի՝ կավե ամաններով:

Փառատոնի նորամուծություններըԻնչպես ամեն տարի, այս տարի նույնպես անցկացվելու են տարբեր ազգային խաղեր, սակայն դրանք չեն կրկնվելու: Այս տարի կլինեն չրչմանքի, քարխանա լվանալու արարողություն, շաշկի և շախմատ:

Օտարերկրացի զբոսաշրջիկները

Վերջին երեք տարում ամենաշատ զբոսաշրջիկները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից: Եղել են նաև Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից:

Քանի որ ժամանակահատվածն էլ համընկնում է տուրիստական սեզոնի հետ, այդ իսկ պատճառով հստակ դժվար կլինի ասել, թե, ընդհանուր առմամբ, որտեղից ավելի շատ կլինեն:

Զբոսաշրջիկներին հետաքրքրող արարողությունները

Փառատոնին մասնակցելու համար տարբեր տուրիստական գործակալություններից զանգահարում են և հետաքրքրվում՝ արդյոք լինելո՞ւ է թութ թափ տալու արարողություն: Անցյալ տարի զբոսաշրջիկներին այդ արարողությունը շատ էր հետաքրքրել, և նրանք ամենաշատը տպավորված են եղել հենց դրանից: Անցյալ տարի Գորիսի թատրոնի դերասանները փոքրիկ բեմադրություն էին կազմակերպել, որտեղ պատմվում էր Քարահունջ գյուղի մի ընտանիքի մասին: Զբոսաշրջիկներին հիմնականում նաև շատ են հետաքրքրում մեր ազգային կերակրատեսակներն ու թթի մուրաբան, և նրանք հաճույքով են մասնակցում դրանց պատրաստման վարպետաց դասերին:

Լիլիթ Դեմուրյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08