Թութ թափ տալու մրցույթ, օղու թորում, երգ ու պար. Գորիսում կանցկացվի ավանդական դարձած Թթի փառատոնը

03.07.2019 22:48
1101

Թթի սիրահարները կհամախմբվեն Քարահունջ գյուղում. առիթն արդեն ավանդույթ դարձած հուլիսի 6-ին կայանալիք Թթի փառատոնն է: Քարահունջ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա:

 

 

 

 

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այդ համայնքում կան գեղեցիկ թթի այգիներ, որտեղ թթի տոն կազմակերպելու լավ հնարավորություններ են ստեղծված:

«Փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ: Մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի. այնպես էլ շրջակա համայքների բնակիչները, բնակավայրերի արհեստագործները, ձեռագործ աշխատանքի վարպետները»,- ասաց Նունե Մանուկյանը: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ամբողջ գործընթացը, տեղում կթխեն լավաշ, գաթա: Միջոցառումները կուղեկցվեն ավանդական հայկական երգ ու պարով: Նունե Մանուկյանը նշեց, որ միջոցառումային տուրիզմը զարգացում է ապրում, որում մեծ դեր ունեն փառատոնները: Ի դեպ, դրանք ընդգրկվում են տուրօպերատորների փաթեթներում:

Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում փառատոնների դերը բազմիցս կարևորվել է, քանի որ իրականացնում են նաև մշակութային արժեքների պահպանման և վերակենդանացման գործառույթ:

«Այն արժեքները, որոնք կան մեր համայնքներում, բացահայտելու, տարածելու խնդիր ունեն: Փառատոններում դրանք ներկայացնելը լավագույն տարբերակն է: Այս միջոցառումները զարկ են տալիս նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը: Տուրօպերատորների կողմից մեծ հետաքրքրություն է դրսևորովում»,-ասաց նա:

Անահիտ Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում փառատոնների բազմազանություն կա, 30-ից ավելի փառատոններ արդեն գրանցված են որպես ավանդական միջոցառումներ: Դրանց հիմնական մասն անցկացվում է մարզերում: Սա խոսում է այն մասին, որ զբոսաշրջությունը հնարավորինս ապակենտրոնացվում է:

«Փառատոններն իրենց հերթին նպաստում են համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Բնակիչները մեծ ուրախությամբ են մասնակցում, կարողանում են իրենց ծառայությունները, ապրանքները ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել»,-ասաց Անահիտ Ոսկանյանը:

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53